ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ օգոստոսի 30-ին Ազգային ժողովում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների, ԶԼՄ-ների ղեկավարների, լրագրողական կազմակերպությունների մասնակցությամբ կայացավ աշխատանքային քննարկում, որին մասնակցեցին նաեւ ԱԺ պատգամավորներ:
Աշխատանքային հանդիպման նպատակն էր վեր հանել ՀՀ Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի` «ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված հավելվածում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ԱԺ խորհրդի (2021 թվականի օգոստոսի 18-ի ԱԺԽՈ-001-Լ) որոշման խնդրահարույց դրույթները:
Հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը նշեց, որ այսօրվա հանդիպումը նախաձեռնել է` հաշվի առնելով իր հրապարակային խոստումը` հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում առաջին քայլերից մեկը լինելու է Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողների տեղաշարժի հարցը: Նրա խոսքով` ավանդույթի ուժով լրագրողները պետք է խորհրդարանում ազատ տեղաշարժվեն, իրականացնեն իրենց մասնագիտական գործունեությունը:
Թագուհի Թովմասյանի գնահատմամբ` անհրաժեշտ է քննարկել եւ հասկանալ լրագրողների տեղաշարժի ռիսկերը եւ վտանգավորության շեմը: Հանձնաժողովի նախագահն ընդգծեց, որ հանդիպման նպատակն է նաեւ լսել լրագրողներին, քանի որ լրագրողներին վերաբերող որոշումները ընդունվել են առանց լրագրողական հանրույթին լսելու: Նրա կարծիքով` ԱԺ խորհրդի որոշումը հակասում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքի դրույթներին:
Լրագրողների «Ասպարեզ» ակումբի տնօրեն Լեւոն Բարսեղյանը կարծիք հայտնեց, որ լրագրողների գործունեության սահմանափակումը պետք է լինի ողջամիտ հիմնավորմամբ, իսկ որեւէ սահմանափակում չի կարող լինել կամայական անգամ այն դեպքում, երբ օրենքներով կամ նորմատիվ ակտերով է կանոնակարգվում: «Հակառակ դեպքում դրանք որակվելու են որպես բռնություն խոսքի եւ արտահայտման ազատության դեմ»,-ասաց Լեւոն Բարսեղյանը:
Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին միավորվելու եւ համատեղ գործելու կոչ արեց: Ըստ նրա` հավատարմագրման գործող կարգը բավականին արդյունավետ էր:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տնօրեն Շուշան Դոյդոյանը խորհրդարանում լրագրողների գործունեությանն առնչվող մի քանի առաջարկներ է ներկայացրել: Ըստ նրա` հավատարմագրված լրագրողների տեղաշարժը չի կարող սահմանափակվել խորհրդարանում, սակայն բացառիկ դեպքերում կան խնդիրներ` կապված լրագրողների ոչ էթիկական պահվածքի հետ: Հենց այս խնդիրը հաշվի առնելով` վերջինս առաջարկում է ՀՀ Ազգային ժողովում լրագրողի հավատարմագրման համար սահմանել առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային փորձի պահանջ, հավատարմագրել միայն այն լրատվամիջոցների լրագրողներին, որոնք ընդունել են մասնագիտական վարքագծի կանոնագիր:
ԶԼՄ ներկայացուցիչները բարձրաձայնեցին ԱԺ խորհրդի որոշման` իրենց գործունեությունը խոչընդոտող դրույթների մասին, ինչը, նրանց գնահատմամբ, հարիր չէ ժողովրդավարական երկրին: Անդրադարձ եղավ ԱԺ խորհրդի որոշման իրավաչափությանը: Կարեւորվեց լրագրողների կողմից հստակ առաջարկների ներկայացումն ԱԺ ղեկավարությանը: Առաջարկվեց բողոքի ակցիաներ իրականացնել, հանդիպել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ, իրավական գործընթացներ սկսել: Քննարկվեց նաեւ իրավապաշտպաններին եւ միջազգային կառույցներին դիմելու հարցը:
Ամփոփելով աշխատանքային քննարկումը` Թագուհի Թովմասյանն ընդգծեց` պետք է չեղարկվեն լրագրողների տեղաշարժման բոլոր սահմանափակումները: Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ` այս հանդիպումը եւս բողոքի ձայն էր: Նշվեց, որ ամփոփ արձանագրություն կկազմվի հնչած պահանջների եւ առաջարկների վերաբերյալ:
ԱԺ խորհուրդը գումարեց արտահերթ նիստ
Խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանի նախագահությամբ օգոստոսի 30-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: Խորհուրդը Վլադիմիր Վարդանյանի ներկայացմամբ քննարկեց եւ սահմանեց Ազգային ժողովի ութերորդ գումարման մշտական հանձնաժողովների հերթական նիստերի գումարման օրերի ժամկետացանկը: ...
Զինծառայողների հարազատները կներգրավվեն 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներում
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 30-ին աշխատանքային փակ քննարկում էր նախաձեռնել 44-օրյա պատերազմում անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների հարազատների հետ: Քննարկմանը մասնակցում էին ԱԺ երեք խմբակցություններից պատգամավորներ, պատասխանատու գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչն...
Թադեւոս Ավետիսյանն ընտրվեց ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հերիքնազ Տիգրանյանի նախագահությամբ օգոստոսի 30-ին գումարեց անդրանիկ արտահերթ նիստը: Օրակարգը հաստատելուց հետո Հերիքնազ Տիգրանյանը տեղեկացրեց, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը գրավոր դիմել եւ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադր...
Ռուստամ Բաքոյանն ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի օգոստոսի 30-ի արտահերթ նիստի օրակարգում հանձնաժողովի աշխատակարգի հաստատման եւ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության մասին հարցերն էին: Պատգամավորները քննարկեցին եւ հաստատեցին հանձնաժողովի աշխատակարգը: Նազելի Բաղդասա...
Արեն Մկրտչյանն ընտրվեց ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վահե Ղալումյանի նախագահությամբ օգոստոսի 30-ին գումարեց արտահերթ նիստ: Վահե Ղալումյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը...
Տեղի ունեցավ ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը
ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն Արմեն Գեւորգյանի նախագահությամբ օգոստոսի 30-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկեց մշտական հանձնաժողովի փոխնախագահի ընտրության վերաբերյալ հարցը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել էր Վաղարշակ Հակո...
ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովն ընտրեց նախագահի տեղակալ
ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ օգոստոսի 30-ին գումարած արտահերթ նիստում հաստատեց հանձնաժողովի աշխատակարգը: Պատգամավորները քննարկեցին մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության մասին հարցը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս պաշտ...
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր. ուղիղ հեռարձակումներ
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով՝ 30.08.2021 ժամը 11:00 314 սենյակ, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով` 30.08.2021 ժամը 11:00 414 սենյակ, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանո...
«Խորհրդարանական շաբաթ». 29.08.2021
Անցնող շաբաթվա խորհրդարանական իրադարձություններն ամփոփ ներկայացված են «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման օգոստոսի 29-ի թողարկման ընթացքում: ...