ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հերիքնազ Տիգրանյանի նախագահությամբ օգոստոսի 30-ին գումարեց անդրանիկ արտահերթ նիստը:
Օրակարգը հաստատելուց հետո Հերիքնազ Տիգրանյանը տեղեկացրեց, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը գրավոր դիմել եւ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է Թադեւոս Ավետիսյանի թեկնածությունը: Պատգամավոր Ելենա Կիրակոսյանը ներկայացրեց թեկնածուի կենսագրութունն ու աշխատանքային գործունեությունը:
Թադեւոս Ավետիսյանը ներկայացրեց հանձնաժողովում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ իր տեսլականը:
Քվեարկության արդյունքում Թադեւոս Ավետիսյանն ընտրվեց ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
Քննարվեց եւ հաստատվեց նաեւ հանձնաժողովի աշխատակարգը: