ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի օգոստոսի 30-ի արտահերթ նիստի օրակարգում հանձնաժողովի աշխատակարգի հաստատման եւ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության մասին հարցերն էին:
Պատգամավորները քննարկեցին եւ հաստատեցին հանձնաժողովի աշխատակարգը:
Նազելի Բաղդասարյանը տեղեկացրեց, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրում է Ռուստամ Բաքոյանի թեկնածությունը: Պատգամավորը նշեց, որ այս հանձնաժողովի գործունեության տիրույթում են նաեւ ազգային փոքրամասնություններին վերաբերող հարցերը: Նազելի Բաղդասարյանն անդրադարձավ նաեւ թեկնածուի աշխատանքային գործունեությանը:
Շնորհակալություն հայտնելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար` Ռուստամ Բաքոյանը նշեց, որ մարդու իրավունքների ոլորտում անելիքները շատ են թե' Հայաստանի ներսում, թե' միջազգային հանրության հետ հաղորդակցվելիս:
Քվեարկության արդյունքում Ռուստամ Բաքոյանն ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում: