Կառավարության ծրագրի վերաբերյալ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրեց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյան: Վերջինիս խոսքով՝ քաղաքական մեծամասնության ելույթներում ինքնաքննադատության, քննադատության, իրավիճակին առնչվող հստակ գնահատականներ չկային: Նրա գնահատմամբ՝ ռիսկերի, վտանգների եւ ծրագրերի բովանդակային անհամապատասխանությունը պետության խնդիրներին հիմնական եւ գլխավոր թերությունն է: Ծրագրում բացակայում է ռազմաքաղաքական իրավիճակի հստակ գնահատականը: «Մենք մերժում ենք պարտվողի հոգեբանությունը, Ադրբեջանի հետ ժամանակավրեպ եւ առանց հիմքերի խաղաղության խաբկանքի մեջ մտնելը: Իհարկե կողմ ենք տարանցիկ դերակատարությանը, եւ այն առաջին անգամ այստեղ չէ, որ հնչում է, բայց պետք է լինի միայն ու միայն մեր ազգային եւ պետական շահերից բխած խելամիտ լուծումներով: Այս պահին ճանապարհների ապաշրջափակումը Հայաստանի եւ Արցախի համար բերելու է խորը շրջափակում»,- ասաց Սեյրան Օհանյանը:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ, Սիրելի՛ ժողովուրդ, Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը: 109 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից իրականացվեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների՝ կրելով անմարդկային տառապանքներ եւ անդ...
Հարգանքի տուրք` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները եւ պաշտոնատար այլ անձինք ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության...