Տպել
26.08.2021
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անունից Կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ելույթ ունեցավ Արթուր Վանեցյանը
1 / 1

Օգոստոսի 26-ի նիստում ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, անդրադառնալով Կառավարության ծրագրին եւ խոսելով դրանում լավ գաղափարների առկայության մասին, ընդգծեց, որ չկան ծրագիրը իրականություն դարձնելու երաշխիքներ: Արթուր Վանեցյանի խոսքով՝ այսօր Հայաստանն ունի մեկ հիմնական խնդիր՝ ապահովել Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը: Պետության եւ ժողովրդի բոլոր ռեսուրսները պետք է ուղղվեն այդ խնդրի լուծմանը: «Մենք չպետք է վախենանք միջազգային հանրության հետ նոր գաղափարների մասին խոսելուց, դաշնակիցների հետ նոր գաղափարներ, ոչ բարյացկամ հարեւանների հետ բարդ հարցեր քննարկելուց, ինչպես նաեւ՝ ոչ ասելուց: Առաջիկա տարիների համար չափազանց կարեւոր խնդիր է հայկական աշխարհի միասնականության վերականգնումը: Արցախը միշտ եղել է մեր միասնականության եւ ազգային ինքնագիտակցության առանցքներից մեկը: Պետք է կատարել գրագետ, դժվար ու համառ աշխատանք: Եւ այդ դեպքում մենք անպայման կունենանք հաջողություն»,- ասաց Արթուր Վանեցյանը: