Տպել
23.08.2021
Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման կապակցությամբ
1 / 1

«1990թ. օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի Անկախության մասին հռչակագիրն անկախ պետականության հիմնաքարն էր: Հայ ժողովուրդն այդ պատմական իրողությունից հետո ուղիղ մեկ տարի անց իրականացնելու էր իր վաղեմի երազանքը՝ ունենալ անկախ եւ ինքնիշխան պետություն: Այս քայլով սկսվեց մեր պատմության նոր շրջափուլը: Քաղաքակիրթ աշխարհի հետ հաղորդակցման այս պատուհանի բացած հնարավորությունն այսօր մերն է, եւ պարտավոր ենք զարգացնել անկախության մտածելակերպի մշակույթը:

Մենք Անկախության հռչակագրին հաջորդող զարգացումների ականատեսն ու կրողն ենք մինչ օրս: Բայց մեր տոկունությունն ու կամքը մեզ երբեք չեն լքելու, մենք շարունակելու ենք ապրել ու արարել Անկախ Հայաստանում: Մեր խոնարհումն ու հարգանքը բոլոր ժամանակներում անկախության հռչակման համար պայքարած մարդկանց: Խաղաղություն եւ փառք Հայաստանի Հանրապետությանը»,-ասված է ԱԺ նախագահի ուղերձում: 
  
  
 


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...