Տպել
23.08.2021
Ազգային Ժողովի նախագահն այցելեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
1 / 6

Օգոստոսի 23-ին Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այցելեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:

Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի եւ կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ ԱԺ նախագահը շրջայց իրականացրեց՝ ծանոթանալով կենտրոնի գործունեությանը:
 
Կենտրոնում վերականգնողական բուժում ստացող տարբեր տարիների պատերազմների մասնակիցների հիմնական ցանկությունը լիարժեք ապաքինումն էր:
 
Արմեն Մուրադյանը նշեց, որ կենտրոնում բուժում ստացածներից շատերը սեփական կամքի ուժի եւ բուժանձնակազմի ամենօրյա ջանքերի շնորհիվ հրաժեշտ են տվել անվասայլակին, շատերն էլ՝ նորից քայլել են սովորել:
 
ԱԺ նախագահին հետաքրքրեց զինծառայողների համար նախատեսված գրադարանը, որը հարուստ էր նաեւ մասնագիտական գրականությամբ: ԱԺ նախագահը կարեւորեց կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքները՝ շեշտելով, որ կենտրոնում իմաստավորվել է «վերականգնողական» բառը՝ բուժելուն զուգահեռ ցանկացողներին նոր մասնագիտություն սովորեցնելով: Հրաժեշտ տալով հայրենիքի պաշտպաններին՝ ԱԺ նախագահը խոստացավ որոշ ժամանակ անց կրկին այցելել՝ տեսնելու այդ ընթացքում գրանցած հաջողությունները:
 


23.08.2021
Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման կապակցությամբ
«1990թ. օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի Անկախության մասին հռչակագիրն անկախ պետականության հիմնաքարն էր: Հայ ժողովուրդն այդ պատմական իրողությունից հետո ուղիղ մեկ տարի անց իրականացնելու էր իր վաղեմի երազանքը՝ ունենալ անկախ եւ ինքնիշխան պետություն: Այս քայլով սկսվեց մեր պատմության նոր շրջափուլը: Քաղա...

23.08.2021
Քննարկվեցին մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող առաջնահերթությունները
Օգոստոսի 23-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ քննարկում, որի առանցքային հարցերը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության առանձնահատկությունները եւ առաջնահերթություններն էին: Քննարկմանը մասն...

23.08.2021
ԱԺ նախագահն ընդունեց լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի նախագահ Աշոտ Մելիքյանին, «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ի տնօրեն Նունե Սարգսյանին եւ «Լրագրողների Ասպարեզ ակումբ»-ի նախագահ Լեւոն Բարսեղյանին: Հանդիպումն իրականացավ լրագրողների իրավունքների պաշտպանությ...

23.08.2021
«Խորհրդարանական շաբաթ». 22.08.2021
Անցնող շաբաթվա խորհրդարանական իրադարձություններն ամփոփ ներկայացված են «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման օգոստոսի 22-ի թողարկման ընթացքում: ...