Տպել
19.08.2021
ՌԴ ԴԺ ԴԽ նախագահ Վալենտինա Մատվիենկոն շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
1 / 1

ՀՀ Աժ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Ալեն Սիմոնյանին շնորհավորել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

Նա համոզմունք է հայտնել, որ ռուս-հայկական երկխոսության զարգացումն ու ամրապնդումը կնպաստեն ինչպես երկկողմ կապերի ընդլայնմանը, այնպես էլ ԵԱՏՄ անդամ պետությունների ջանքերի միավորմանը՝ ապահովելու կայուն տնտեսական աճ եւ բարելավելու քաղաքացիների կյանքի որակը: Նա հույս է հայտնել, որ նորընտիր ԱԺ նախագահի ակտիվ աջակցությամբ Ռուսաստանի եւ Հայաստանի միջխորհրդարանական հարաբերությունները կնպաստեն համագործակցության տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը եւ միջազգային հարթակներում երկու երկրների դիրքորոշումների ամրապնդմանը:


05.05.2024
Հայ խորհրդարանականները Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ են ունեցել. քննարկվել են համագործակցության նոր ուղղություններ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտի  Եվրասիայի գծով ավագ տնօրեն Ստեֆան Նիքսին, ԱՄՆ խաղաղության ինստիտուտի Եվրոպայի եւ Ռուսաստանի գծով փոխնախագահ, դեսպան Ուիլիամ Թեյլորին, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի հարցերով...