Օգոստոսի 17-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Կառավարության հեղինակած «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը տեղեկացրեց, որ օրենքի նախագծում կատարվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ: Նա նշեց, որ չի ընդունվել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացրած առաջարկը՝ նախագիծն անփոփոխ թողնելու վերաբերյալ:
Նախագծով առաջարկվում է 2021 թվականին Սեւանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչեւ 245 մլն մ3:
Ազգային ժողովը քվեարկությամբ ամբողջությամբ ընդունեց քննարկված օրենքի նախագիծը:
Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը:
Հնդկաստանի պատվիրակության այցը եզդիների հոգեւոր կենտրոն
Օգոստոսի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը Հնդկաստանի ազգային խորհրդի մշակութային կապերի նախագահ, Հնդկաստանի խորհրդարանի պատգամավոր Վինայ Սահասրաբուդհեի, ՀՀ-ում եւ Վրաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալի ու Հայ-հնդկական բարեկամության ՀԿ նախ...
Խորհրդարանը գումարեց արտահերթ նստաշրջան
Օգոստոսի 17-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան: Օրակարգում՝ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ...
ԱԺ փոխնախագահը հանդիպեց Հայաստանում Չինաստանի դեսպանի հետ
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 17-ին հանդիպեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգի հետ: Ողջունելով հյուրին՝ Ռուբեն Ռուբինյանը շնորհավորեց Չինաստանի կոմունիստական կուսակցության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ: Խորհրդարանի...
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Ուրուգվայի ԱԳ նախարարին
Օգոստոսի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասսոյի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին՝ օրենսդիր մարմնի ղեկավարը նշեց, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Ուրուգվայի հետ հարաբերությունների զարգացումը ե...
Կառավարության նախաձեռնությամբ օգոստոսի 17-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ 2021 թվականի օգոստոսի 17-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով...