Տպել
17.08.2021
Խորհրդարանը գումարեց արտահերթ նստաշրջան
1 / 20

Օգոստոսի 17-ին Կառավարության նախաձեռնությամբ  գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան: Օրակարգում՝ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն էր:

Նիստի մեկնարկին պատգամավորներն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկով մեկ րոպե լռությամբ հարգեցին օգոստոսի 16-ին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված ՀՀ զինված ուժերի երկու զինծառայողների հիշատակը:

ՀՀ ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը ներկայացրեց ԱԺ որոշման նախագիծը, ըստ որի՝ առաջարկվում է օրակարգում ընդգրկված օրենսդրական նախաձեռնության երկրորդ ընթերցմամբ քննարկումը իրականացնել հատուկ ընթացակարգով՝ առաջին ընթերցմամբ դրա ընդունումից հետո՝ 24 ժամվա ընթացքում:

Նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները եւ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանել երեքական ժամ:

Խորհրդարանը քվեարկությամբ ընդունեց արտահերթ նստաշրջանի օրակարգային հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին ԱԺ որոշման նախագիծը: Քննարկման համար սահմանվեց երկու ժամ:

Այնուհետեւ ՀՀ ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանի  ներկայացմամբ քննարկվեց «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ ջրային կոմիտեի նախագահի խոսքով՝ շոգ եղանակով եւ սակավ տեղումներով պայմանավորված՝ Մարմարիկ, Հրազդան, Քասախ եւ Ազատ գետերում կտրուկ նվազել է ջրի հոսքը, ուստի առաջացել է ջրապահանջը լրացնելու անհրաժեշտություն: Նախագծով առաջարկվում է 2021 թվականին Սեւանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչեւ 245 մլն մ3:

Ազգային ժողովը քվեարկությամբ ընդունեց արտահերթ նստաշրջանի ընթացքում քննարկված օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ:


17.08.2021
Հնդկաստանի պատվիրակության այցը եզդիների հոգեւոր կենտրոն
Օգոստոսի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը Հնդկաստանի ազգային խորհրդի մշակութային կապերի  նախագահ, Հնդկաստանի խորհրդարանի պատգամավոր Վինայ Սահասրաբուդհեի,  ՀՀ-ում եւ Վրաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալի ու Հայ-հնդկական բարեկամության ՀԿ նախ...

17.08.2021
Ազգային ժողովն ավարտեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը
Օգոստոսի 17-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Կառավարության հեղինակած «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ ջրային կոմի...

17.08.2021
ԱԺ փոխնախագահը հանդիպեց Հայաստանում Չինաստանի դեսպանի հետ
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 17-ին հանդիպեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգի հետ: Ողջունելով հյուրին՝ Ռուբեն Ռուբինյանը շնորհավորեց Չինաստանի կոմունիստական կուսակցության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ: Խորհրդարանի...

17.08.2021
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Ուրուգվայի ԱԳ նախարարին
Օգոստոսի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասսոյի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին՝ օրենսդիր մարմնի ղեկավարը նշեց, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Ուրուգվայի հետ հարաբերությունների զարգացումը ե...

17.08.2021
Կառավարության նախաձեռնությամբ օգոստոսի 17-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ 2021 թվականի օգոստոսի 17-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով...