Տպել
16.08.2021
Ալեն Սիմոնյանը հյուրընկալեց Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանին
1 / 4

Օգոստոսի 16-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում ունեցավ Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի հետ: Վերջինս ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Ողջունելով դեսպանին՝ խորհրդարանի նախագահը բարձր գնահատեց հայ եւ վրացի ժողովուրդների միջեւ առկա հարաբերությունները եւ շնորհակալություն հայտնեց Գիորգի Սագանելիձեին՝ դիվանագիտական ծառայության ընթացքում այդ ուղղությամբ կատարած սերտ աշխատանքի համար: ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ համագործակցությունը կլինի շարունակական:

Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Ալեն Սիմոնյանին փոխշահավետ ու արդյունավետ համագործակցության համար:

Գիորգի Սագանելիձեն ընդգծեց, որ հայ-վրացական փոխգործակցությունը հիմնված է երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, եւ Վրաստանը կարեւորում է մեր երկրի հետ փոխշահավետ համագործակցությունը: Ըստ նրա՝ երկկողմ հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն:

Ալեն Սիմոնյանն առանձնահատուկ կարեւորեց հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ Վրաստանի իշխանությունների միջնորդությունը եւ հույս հայտնեց, որ հետագայում եւս Վրաստանն այդ հարցում կցուցաբերի իր օժանդակությունը: Այդ համատեքստում նա ընդգծեց տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցը:

Դեսպանը եւս կարեւորեց տարածաշրջանում խաղաղության գործոնը: Նա նշեց, որ մեր երկրից հեռանում է ջերմ հուշերով՝ մնալով Հայաստանի բարեկամը:
 


16.08.2021
Վահան Նարիբեկյանը հանդիպեց ՄՀԻ տնօրեն Ջեյմս Դե Ուիթի հետ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի գրասենյակի ու ՄՀԻ Հայաստանի միջեւ համագործակցության շրջանակի քարտեզագրման նպատակով օգոստոսի 16-ին ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը հանդիպեց Միջազգային հանրապետական ինստիտուտի պատվիրակության հետ՝ տնօրեն Ջեյմս Դե Ուիթի գլխավորությամբ: Վահան Նարիբեկյանը...

16.08.2021
Կայացավ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ
Օգոստոսի 16-ին խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում էր ԱԺ ութերորդ գումարման մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալների առաջադրման հարցը: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածով սահմանված բանաձեւի համ...

16.08.2021
«Խորհրդարանական շաբաթ» 15.08.2021
Անցնող շաբաթվա խորհրդարանական իրադարձություններն ամփոփ ներկայացված են «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման օգոստոսի 15-ի թողարկման ընթացքում:           ...