National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.8.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
12.08.2021
ԱԺ նախագահը հանդիպեց խորհրդարանում քրդական համայնքի ներկայացուցչի հետ
1 / 4

Օգոստոսի 12-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպեց պատգամավոր, խորհրդարանում քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովի հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ Հայաստանում ապրող քրդական համայնքի խնդիրներին: Խորհրդարանի ղեկավարը նշեց, որ նախատեսում է առաջիկայում հանդիպումներ ունենալ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ՝ տեղում ծանոթանալու նրանց խնդիրներին եւ աջակցելու դրանց լուծմանը:

Կնյազ Հասանովը շնորհակալություն հայտնեց Ազգային ժողովի նախագահին՝ թե՛ իր, եւ թե՛ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպելու ցանկություն հայտնելու համար, ինչը, ըստ պատգամավորի, վկայում  է Ալեն Սիմոնյանի՝ ազգային փոքրամասնությունների նկատմամբ հատուկ ուշադրության եւ վերաբերմունքի մասին:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի իշխանություններին՝ համայնքի բարձրացրած խնդիրներին ժամանակին արձագանքելու համար, ինչի ապացույցն են արդեն վերանորոգված մի շարք ճանապարհներ»,-ընդգծեց Հասանովը:
 


12.08.2021
Խորհրդարանն ընտրեց ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներին
Օգոստոսի 12-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունները: ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանն ամփոփեց ընտրությունների արդյունքները: Գաղտնի քվեարկության արդյունքներով մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններում առաջադրված բոլոր թեկնածուները ընտրվեցին: Այսպիսով, ...

12.08.2021
ԱԺ նախագահի հանդիպումը ասորական համայնքի ներկայացուցչի հետ
Օգոստոսի 12-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում ունեցավ նաեւ պատգամավոր, խորհրդարանում ասորական համայնքի ներկայացուցիչ Զեմֆիրա Միրզոեւայի հետ: Ալեն Սիմոնյանը ծանոթացավ Հայաստանում բնակվող ասորական համայնքի խնդիրներին եւ պատգամավորին հորդորեց ակտիվորեն ներգրավվել համայնքի շահերը խորհրդ...

12.08.2021
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվեց Արման Եղոյանի թեկնածությունը
Օգոստոսի 12-ին շարունակվեց ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Արման Եղոյանի թեկնածությունը: Թեկնածուի մասնագիտական որակները, նրա կենսագրությունն ու աշխատանքային ո...

12.08.2021
Ալեն Սիմոնյանն ընդունեց Ալեքսեյ Սանդիկովին
Օրենսդիր մարմնի ղեկավար Ալեն Սիմոնյանը խորհրդարանում ներկայացված ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների շրջանակում օգոստոսի 12-ին ընդունեց պատգամավոր, ԱԺ-ում ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովին: Կարեւորելով Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների դերն ...

12.08.2021
Քննարկվեց ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի ընտրության հարցը
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանը օգոստոսի 12-ին շարունակեց ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկումը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյան...

12.08.2021
Ալեն Սիմոնյանը հանդիպեց Ռուստամ Բաքոյանի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը օգոստոսի 12-ին հանդիպեց պատգամավոր, խորհրդարանում եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանի հետ: Օրենսդիր մարմնի ղեկավարը հետաքրքրվեց Հայաստանում ապրող ամենամեծ ազգային փոքրամասնության՝ եղբայրական եզդի համայնքի խնդիրներով, պատրաստակամություն հայտնեց հե...

12.08.2021
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվեց Թագուհի Թովմասյանի թեկնածությունը
Օգոստոսի 12-ին շարունակվեց ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը: ԱԺ  «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու  համար առաջադրեց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագ...

12.08.2021
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվեց Նարեկ Զեյնալյանի թեկնածությունը
Օգոստոսի 11-ին   շարունակվեց ԱԺ ութերորդ գումարման  առաջին նստաշրջանի աշխատանքը: Օրակարգում ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցն է: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Նարեկ Զեյնալյա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am