Տպել
10.08.2021
Ներկայացվեցին ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուները
1 / 14

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանն օգոստոսի 10-ին շարունակեց ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկումը: Ըստ Դոնթի բանաձեւի՝ ԱԺ 9 հանձնաժողովների նախագահներին առաջադրելու է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 3-ին՝ «Հայաստան» խմբակցությունը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ներկայացրեց հանձնաժողովների նախագահների իրենց խմբակցության առաջադրած թեկնածությունները:

Այսպիսով՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվեց Էդուարդ Աղաջանյանի թեկնածությունը: Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվեց Գեւորգ Պապոյանի, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վահե Ղալումյանի, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Սիսակ Գաբրիելյանի, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արման Եղոյանի, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հերիքնազ Տիգրանյանի եւ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նարեկ Զեյնալյանի թեկնածությունները:

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ներկայացրեց հանձնաժողովների նախագահների իրենց խմբակցության առաջադրած թեկնածությունները:

Ըստ այդմ, Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվեց Արմեն Գեւորգյանի թեկնածությունը:  Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրվեց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանի թեկնածությունը:
 


10.08.2021
Քննարկվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի ընտրության հարցը
Օգոստոսի 10-ին պատգամավորները շարունակեցին քննարկել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրեց Էդուարդ Աղաջանյանի թեկնածությունը: Պատգամավոր Վահագն Ալեք...

10.08.2021
Խորհրդարանը շարունակում է քննարկել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը
Օգոստոսի 10-ին   շարունակվեց ԱԺ ութերորդ գումարման  առաջին նստաշրջանի աշխատանքը: Օրակարգում ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցն է: Ըստ Դոնթի բանաձեւի՝ ԱԺ 9 հանձնաժողովների նախագահներին առաջադրելու է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 3-ին՝ «Հայաստան» խմբակցո...