Օգոստոսի 6-ին խորհրդարանը քննարկեց Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների հարցը: ԱԺ նախագահի ներկայացմամբ՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի համաձայն՝ մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոններում թեկնածուների առաջադրման իրավունք ունեն խմբակցությունները: Մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոններում պատգամավորների կազմից թեկնածուների առաջադրման իրավունքը խմբակցությունների միջեւ բաշխվում է ըստ յուրաքանչյուր պաշտոնի համար ստացված գործակցի, որը հաշվարկվում է Դոնթի բանաձեւով: Նշված բանաձեւի հաշվարկման արդյունքում 12 հանձնաժողովների նախագահների թեկնածուների առաջադրաման իրավունքը խմբակցութունների միջեւ բաշխվել է հետեւյալ համամասնաությամբ:
9 հանձնաժողովների նախագահներին կառաջադրի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 3-ը՝ «Հայաստան» խմբակցությունը:
Հայկ Կոնջորյանի ներկայացմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնաժողովների նախագահների թեկնածուներ կառաջադրի «Պետական-իրավական հարցերի», «Պաշտպանության եւ անվտանգության հարցերի», «Արտաքին հարաբերությունների», «Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի», «Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի», «Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի», «Եվրոպական ինտեգրման հարցերի», «Աշխատանքի եւ սոցիալական հարցերի» եւ «Առողջապահության հարցերի» մշտական հանձնաժողովների կազմերում:
Սեյրան Օհանյանի ներկայացմամբ՝ «Հայաստան» խմբակցությունը հանձնաժողովների նախագահների թեկնածուներ կառաջադրի «Տնտեսական հարցերի», «Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի», «Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի» մշտական հանձնաժողովների կազմերում:
Հարցի քննարկումը Ազգային ժողովը կշարունակի օգոստոսի 9-ին:
Ութերորդ գումարման Ազգային ժողովում կգործի 12 մշտական հանձնաժողով
Օգոստոսի 6-ին Ազգային ժողովը քննարկեց «Հայաստանի Հանրապետության ութերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» ԱԺ որոշման երկու նախագիծ, որոնցից առաջինով հեղինակը` ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, առաջարկում է ստեղծել 12 մշտական հանձնաժողով:...
«Խորհրդարան 1918-1920» խորագրով ցուցահանդես Ազգային ժողովում
ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանին ընդառաջ՝ նորընտիր պատգամավորներին խորհրդարանը դիմավորեց խորհրդանշական «Խորհրդարան 1918-1920» խորագիրը կրող ցուցադրությամբ: Առաջին գումարման ընթացքում խորհրդարանը գումարել է 87 նիստ, ընդունել 427 օրենք: Ցուցասրահում ներկայացված վավերագրերն ամբողջացված են ...
Քննարկվեց ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների հեղինակած ԱԺ որոշման նախագիծը
Ազգային ժողովն օգոստոսի 6-ի նիստում քննարկեց «ՀՀ ութերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների հեղինակած ԱԺ որոշման նախագիծը, որով նախատեսվում է ստեղծել 12 մշտական հանձնաժողով: Հեղինակներն առաջարկում են ստեղծել Արցախի հարցերով...
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջարկում է ունենալ 12 մշտական հանձնաժողով
Նորընտիր Ազգային ժողովն օգոստոսի 6-ին շարունակեց աշխատանքը: Քննարկվեց «ՀՀ ութերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագիծը, որի հեղինակը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն է: Առաջարկվում է ստեղծել 12 մշտական հանձնաժողով, որոնցից...
Իշխան Սաղաթելյանն ընտրվեց ԱԺ նախագահի տեղակալ
Օգոստոսի 6-ին խորհրդարանը շարունակեց ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը: Հիշեցնենք, որ նախորդ օրն ընդդիմության կողմից ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու համար երրորդ անգամ առաջադրվել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը: Տեղի ունեցած գաղտնի քվեա...