Տպել
06.08.2021
Ութերորդ գումարման Ազգային ժողովում կգործի 12 մշտական հանձնաժողով
1 / 8

Օգոստոսի 6-ին Ազգային ժողովը քննարկեց «Հայաստանի Հանրապետության ութերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» ԱԺ որոշման  երկու նախագիծ, որոնցից առաջինով  հեղինակը` ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, առաջարկում է  ստեղծել 12 մշտական հանձնաժողով:  Դրանցից երկուսը՝ Առողջապահության հարցերի, ինչպես նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները, կձեւավորվեն յոթերորդ գումարման Ազգային ժողովում գործած Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի տարանջատմամբ: Մյուս 10 հանձնաժողովները կլինեն նույնը, ինչպես եղել է  յոթերորդ գումարման խորհրդարանում:

Մշտական հանձնաժողովներ ստեղծելու վերաբերյալ ԱԺ որոշման երկրորդ՝ նույնանուն  նախագիծը հեղինակել են ԱԺ  «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները: Նախագծով  առաջարկվում էր ստեղծել 12 մշտական հանձնաժողով, որոնցից մեկը հեղինակներն առաջարկում էին ձեւավորել որպես Արցախի հարցերով զբաղվող:

Տեղի ունեցած քվեարկությունների արդյունքում խորհրդարանն ընդունեց  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախագիծը:

ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների հեղինակած նախագիծը չընդունվեց:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացմամբ՝ գումարվել են  ԱԺ խմբակցությունների նիստեր եւ ընտրվել են խմբակցությունների ղեկավարներ եւ քարտուղարներ:   «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար է ընտրվել Հայկ Կոնջորյանը, քարտուղար՝ Նազելի Բաղդասարյանը: «Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Սեյրան Օհանյանը, քարտուղար՝ Արծվիկ Մինասյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար է ընտրվել Արթուր Վանեցյանը, քարտուղար՝ Հայկ Մամիջանյանը:


06.08.2021
ԱԺ մշտական հանձնաժողովներից 9-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները
Օգոստոսի 6-ին խորհրդարանը քննարկեց Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների հարցը: ԱԺ նախագահի ներկայացմամբ՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի համաձայն՝ մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոններում թեկնածուների առաջադրմ...

06.08.2021
«Խորհրդարան 1918-1920» խորագրով ցուցահանդես Ազգային ժողովում
ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանին ընդառաջ՝ նորընտիր պատգամավորներին խորհրդարանը դիմավորեց խորհրդանշական «Խորհրդարան 1918-1920» խորագիրը կրող ցուցադրությամբ: Առաջին գումարման ընթացքում խորհրդարանը գումարել է 87 նիստ, ընդունել 427 օրենք: Ցուցասրահում ներկայացված վավերագրերն ամբողջացված են ...

06.08.2021
Քննարկվեց ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների հեղինակած ԱԺ որոշման նախագիծը
Ազգային ժողովն օգոստոսի 6-ի նիստում քննարկեց «ՀՀ ութերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների հեղինակած ԱԺ որոշման նախագիծը, որով նախատեսվում է ստեղծել 12 մշտական հանձնաժողով: Հեղինակներն առաջարկում են ստեղծել Արցախի հարցերով...

06.08.2021
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջարկում է ունենալ 12 մշտական հանձնաժողով
Նորընտիր Ազգային ժողովն օգոստոսի 6-ին շարունակեց աշխատանքը: Քննարկվեց «ՀՀ ութերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագիծը, որի հեղինակը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն է:   Առաջարկվում է  ստեղծել 12 մշտական հանձնաժողով, որոնցից...

06.08.2021
Իշխան Սաղաթելյանն ընտրվեց ԱԺ նախագահի տեղակալ
Օգոստոսի 6-ին խորհրդարանը շարունակեց ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը: Հիշեցնենք, որ նախորդ օրն ընդդիմության կողմից ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու համար երրորդ անգամ առաջադրվել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը: Տեղի ունեցած գաղտնի քվեա...