Տպել
04.08.2021
Քննարկվեց ընդդիմության կողմից ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրված Իշխան Սաղաթելյանի ընտրության հարցը
1 / 15

ՀՀ ԱԺ առաջին նստաշրջանի օգոստոսի 4-ի նիստում շարունակվեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի ընտրության հարցի քննարկումը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն առաջադրեց խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը: Խմբակցության ղեկավարը  ներկայացրեց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուի կենսագրությունն ու անդրադարձավ ներքաղաքական կյանքին: Սեյրան Օհանյանը պատասխանեց նաեւ գործընկերների հարցերին:

Ընդդիմության կողմից ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Իշխան Սաղաթելյանը շնորհակալություն հայտնեց իր քաղաքական թիմին վստահության եւ «Պատիվ ունեմ» խմբակցությանն իր թեկնածությունը սատարելու համար: Անդրադառնալով ներքաղաքական կյանքին՝ նա նշեց, որ մեր երկրում խորանում է սոցիալ-տնտեսական ճգնաժամը: Իսկ ընտրվելու դեպքում Իշխան Սաղաթելյանը կդառնա ընդդիմության ձայնը՝ ԱԺ նախագահությունում եւ խորհրդում:

ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուն պատասխանեց պատգամավորների հարցերին:

«Պատիվ ունեմ» խմբակցության անունից ելույթ ունեցավ Հայկ Մամիջանյանը: Պատգամավորը տեղեկացրեց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուին: 
 


04.08.2021
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Իշխան Սաղաթելյանի ելույթը
Ընդդիմության կողմից ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Իշխան Սաղաթելյանը շնորհակալություն հայտնեց իր քաղաքական թիմին վստահության եւ «Պատիվ ունեմ» խմբակցությանն իր թեկնածությանը սատարելու համար: Անդրադառնալով ներքաղաքական կյանքին՝ նա նշեց, որ մեր երկրում խորանում է սոցիալ-տնտեսական ճգնաժամը: Նրա համոզմ...

04.08.2021
Հակոբ Արշակյանն ընտրվեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ
ՀՀ ԱԺ առաջին նստաշրջանի օգոստոսի 4-ի նիստում շարունակվեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի ընտրության հարցի քննարկումը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Հակոբ Արշակյանը եզրափակիչ ելույթում անդրադարձավ խաղաղությանը՝ կարեւորելով եւ՛ արտաքին հարաբերություններում, եւ՛ ներքաղաքական...