Տպել
03.08.2021
ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Հակոբ Արշակյանի ելույթը
1 / 1

Օգոստոստի 3-ին ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի ընթացքում քննարկվեց ԱԺ նախագահի տեղակալների ընտրության հարցը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը ներկայացրեց խորհրդարանի նախագահի տեղակալի թեկնածու Հակոբ Արշակյանի կենսագրական տվյալներն ու գործունեությունը:

Հակոբ Արշակյանը, շնորհավորելով նորընտիր պատգամավորներին, շնորհակալություն հայտնեց խմբակցությանը՝ իր թեկնածությունն առաջադրելու համար:

«Խորհրդարանական գործունեության հիմնական տեսլականը դիտարկում եմ Կառավարության ծրագրերի բովանդակային սինքրոնացումը թե՛ իշխող ուժի նախընտրական ծրագրի, թե՛ Հայաստանի զարգացման հնարավորությունների ռազմավարության հետ»,- նշեց փոխխոսնակի թեկնածուն:

Հակոբ Արշակյանն ընդգծեց, որ վերոնշյալ տրամաբանության մեջ է դիտարկում նաեւ խորհրդարանական դիվանագիտության, միջազգային գործընկերության զարգացման հնարավորությունները:

Թեկնածուն պատասխանեց նաեւ պատգամավորների հարցերին: