Ելույթում նա շնորհավորեց «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններին՝ խորհրդարանում ներկայություն ստանալու առիթով: «Ես հպարտ եմ, որ թավշյա հեղափոխությունը եւ դրան հաջորդած արդեն երկրորդ ազատ ու արդար համապետական ընտրությունները հնարավորություն են տվել ինչպես իշխանությանը, այնպես էլ ընդդիմությանը ծավալելու իրապես քաղաքական, քաղաքակիրթ, հանդուրժող քաղաքական բանավեճեր»:
Բանախոսն առաջարկեց հնարավորինս հանդուրժողական մթնոլորտում վերլուծել եւ հասկանալ վերջին 30 տարիների սխալները, ծավալել երկրի ապագային վերաբերող ծրագրային քննարկումներ եւ բոլորին ցույց տալ, որ հայ ժողովուրդը չի հանձնվել, չի կոտրվել, պաշտպանելու է իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ քաղաքական, դիվանագիտական ճանապարհով:
Նա հայտարարեց, որ ավարտված է քաղաքական ճգնաժամը եւ առաջարկեց տրված մանդատի շրջանակում միասին փորձել իրականացնել ժողովրդի կամքը: Ռուբեն Ռուբինյանը նշեց՝ ջանք չի խնայելու, որ խորհրդարանի ամբիոնը դառնա բարձրորակ քաղաքական սուր, բայց միաժամանակ հանդուրժող խոսքի կենտրոն:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի արտահերթ ելույթը
Օգոստոսի 3-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արտահերթ ելույթում անդրադարձավ մամուլում վերջին օրերին հրապարակված՝ խորհրդարանում լրագրողների տեղաշարժի սահմանափակումների մասին տեղեկատվությանը: Խորհրդարանի նախագահը տեղեկացրեց, որ «սահմանափակում» եզրույթն օգտագործելը սխալ է, որովհետեւ դա աշխատանքների համակարգ...
ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Հակոբ Արշակյանի ելույթը
Օգոստոստի 3-ին ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի ընթացքում քննարկվեց ԱԺ նախագահի տեղակալների ընտրության հարցը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը ներկայացրեց խորհրդարանի նախագահի տեղակալի թեկնածու Հակոբ Արշակյանի կենսագրական տվյալներն ու գործունեությունը: Հ...
Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Օգոստոսի 3-ին խորհրդարանում ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածության հարցի քննարկման ընթացքում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթում Արծվիկ Մինասյանն անդրադարձավ քաղաքական գործիչների, պետական պաշտոնյաների կողմից օգտագործվող բառապաշարին, տերմիններին` այն կարեւորել...
Խորհրդարանը քննարկեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալների ընտրության հարցը
Օգոստոսի 3-ի նիստում խորհրդարանը շարունակեց աշխատանքները: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ երեկ ՀՀ ԱԺ նախագահի ընտրությունը տեղի է ունեցել առանց երկու թեկնածուների մասնակցության, ուստի իրենք այդ ընտրությունը համարում են ապօրինի եւ դիմելու են ՍԴ՝ ընտրական գործըն...