Տպել
03.08.2021
ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Ռուբեն Ռուբինյանի ելույթը
1 / 2

Ելույթում նա շնորհավորեց «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններին՝ խորհրդարանում ներկայություն ստանալու առիթով: «Ես հպարտ եմ, որ թավշյա հեղափոխությունը եւ դրան հաջորդած արդեն երկրորդ ազատ ու արդար համապետական ընտրությունները հնարավորություն են տվել ինչպես իշխանությանը, այնպես էլ ընդդիմությանը ծավալելու իրապես քաղաքական, քաղաքակիրթ, հանդուրժող քաղաքական բանավեճեր»: 
  
Բանախոսն առաջարկեց հնարավորինս հանդուրժողական մթնոլորտում վերլուծել եւ հասկանալ վերջին 30 տարիների սխալները, ծավալել երկրի ապագային վերաբերող ծրագրային քննարկումներ եւ բոլորին ցույց տալ, որ հայ ժողովուրդը չի հանձնվել, չի կոտրվել, պաշտպանելու է իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ քաղաքական, դիվանագիտական ճանապարհով: 
  
Նա հայտարարեց, որ ավարտված է քաղաքական ճգնաժամը եւ առաջարկեց տրված մանդատի շրջանակում միասին փորձել իրականացնել ժողովրդի կամքը: Ռուբեն Ռուբինյանը նշեց՝ ջանք չի խնայելու, որ խորհրդարանի ամբիոնը դառնա բարձրորակ քաղաքական սուր, բայց միաժամանակ հանդուրժող խոսքի կենտրոն: