Տպել
03.08.2021
Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
1 / 21

Օգոստոսի 3-ին խորհրդարանում ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածության հարցի քննարկման ընթացքում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթում Արծվիկ Մինասյանն անդրադարձավ քաղաքական գործիչների, պետական պաշտոնյաների  կողմից օգտագործվող բառապաշարին, տերմիններին` այն կարեւորելով  ՀՀ-ի միջազգային իրավունքի ապահովման տեսանկյունից:

Խոսելով պարգեւավճարների մասին՝ Արծվիկ Մինասյանը նշեց, որ խմբակցությունը նախաձեռնելու է իրավական լուրջ վիճարկման գործընթաց ՍԴ-ում:

Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը քվեարկությանը չի մասնակցելու:

Եզրափակիչ ելույթում Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ Արծվիկ Մինասյանի դիտարկումներին:

Տեղի ունեցած ընտրությունից հետո ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտարարեց, որ 70 կողմ ձայներով Ռուբեն Ռուբինյանը ընտրվեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ:

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի կենսագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ:


03.08.2021
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի արտահերթ ելույթը
Օգոստոսի 3-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արտահերթ ելույթում անդրադարձավ մամուլում վերջին օրերին հրապարակված՝ խորհրդարանում լրագրողների տեղաշարժի սահմանափակումների մասին տեղեկատվությանը: Խորհրդարանի նախագահը տեղեկացրեց, որ «սահմանափակում» եզրույթն օգտագործելը սխալ է, որովհետեւ դա աշխատանքների համակարգ...

03.08.2021
ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Հակոբ Արշակյանի ելույթը
Օգոստոստի 3-ին ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի ընթացքում քննարկվեց ԱԺ նախագահի տեղակալների ընտրության հարցը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը ներկայացրեց խորհրդարանի նախագահի տեղակալի թեկնածու Հակոբ Արշակյանի կենսագրական տվյալներն ու գործունեությունը: Հ...

03.08.2021
ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Ռուբեն Ռուբինյանի ելույթը
Ելույթում նա շնորհավորեց «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններին՝ խորհրդարանում ներկայություն ստանալու առիթով: «Ես հպարտ եմ, որ թավշյա հեղափոխությունը եւ դրան հաջորդած արդեն երկրորդ ազատ ու արդար համապետական ընտրությունները հնարավորություն են տվել ինչպես իշխանությանը, այնպես էլ ընդդիմությանը ...

03.08.2021
Խորհրդարանը քննարկեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալների ընտրության հարցը
Օգոստոսի 3-ի նիստում խորհրդարանը շարունակեց աշխատանքները: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ երեկ ՀՀ ԱԺ նախագահի ընտրությունը տեղի է ունեցել առանց երկու թեկնածուների մասնակցության, ուստի իրենք այդ ընտրությունը համարում են ապօրինի եւ դիմելու են ՍԴ՝ ընտրական գործըն...