Տպել
02.08.2021
Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Ալեն Սիմոնյանը
1 / 22

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի ընթացքում, որը տեղի ունեցավ օգոստոսի 2-ին, կայացավ ԱԺ նախագահի  ընտրության քվեարկությունը:

ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու համար թեկնածուներ էին առաջադրել բոլոր երեք խմբակցությունները:

ԱԺ «Հայաստան» խմբակցությունն  առաջադրել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Մխիթար Զաքարյանի, իսկ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի թեկնածությունը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել էր Ալեն Սիմոնյանի թեկնածությունը:

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որին ԱԺ 107 պատգամավորներից  մասնակցել է 71-ը:  Բացելով քվեատուփը՝ Հաշվիչ հանձնախումբը պարզել է, որ քվեարկությանը մասնակցած բոլոր 71 պատգամավորները կողմ են քվեարկել Ալեն Սիմոնյանի թեկնածությանը: Այսպիսով՝  ԱԺ ութերորդ գումարման Ազգային ժողովի նախագահ է ընտրվել  Ալեն Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին ԱԺ նախագահի պաշտոնում իրեն տրված բարձր վստահության համար:

ԱԺ նախագահի կենսագրությանը կարող եք ծանոթանալ կից հղմամբ:  
 
Ազգային ժողովն  աշխատանքները կշարունակի օգոստոսի 3-ին: 


02.08.2021
ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի անդրանիկ նիստի ամփոփում
8-րդ գումարման խորհրդարանում օրենսդրական գործունեություն ծավալելու  մանդատ է ստացել 107 պատգամավոր:  Յուրաքանչյուրի համար անկախ քաղաքական   հայացքներից ու մասնագիտական կարողություններից  սկզբունքը մեկն է`  արդարացնել  իրեն ձայն տված քաղաքացու սպասումները:  ...

02.08.2021
ՀՀ ԱԺ նախագահի թեկնածու Ալեն Սիմոնյանի ելույթը
Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, շնորհակալություն եմ հայտնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն իմ թեկնածությունն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրելու համար: Մինչ բուն խոսքիս անցնելն ուզում եմ շնորհակալություն հայտնել 7-րդ գումարման Ազգային ժողովի իմ բոլոր գործընկերներին: ...

02.08.2021
Խորհրդարանը քննարկում է ՀՀ ԱԺ նախագահի ընտրության հարցը
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի ընթացքում խորհրդարանը քննարկեց ՀՀ ԱԺ նախագահի ընտրության հարցին: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշեց, որ առաջնորդվելով «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 136-րդ հոդվածով՝ խմբակցությունն ԱԺ նախագահի թեկնածու է առաջադրում ...

02.08.2021
Ձեւավորվեց ԱԺ հաշվիչ հանձնախումբը
Ազգային ժողովը քննարկեց «ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման հաշվիչ հանձնախումբ ստեղծելու մասին» որոշման նախագիծը, որն ընդունվեց 65 կողմ, 1 դեմ, 15 ձեռնպահ ձայներով: Այսպիսով, ԱԺ հաշվիչ հանձնախմբում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ընդգրկված կլինեն Նարեկ Բաբայանը, Սարգիս Խանդանյանը, Լիլ...

02.08.2021
Մեկնարկեց ՀՀ ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը
Օգոստոսի 2-ին ՀՀ օրհներգի հնչյունների ներքո մեկնարկեց ՀՀ ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը: «ՀՀ ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ մինչեւ խորհրդարանի նախագահի ընտրությունն ԱԺ նիստերը վարեց տարիքով ավագ պատգամավոր Կնյազ Հասանովը: Նիստը վարողի առաջարկով պատգամավորները մեկ րո...