Տպել
31.07.2021
ԱԺ յոթերորդ գումարման խորհրդարանն իր գործունեությունն ավարտեց արտահերթ նստաշրջանով
1 / 1

Պատգամավորների նախաձեռնությամբ գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան:

Մինչ քննարկումներին անցնելը խորհրդարանականներն անդրադարձան հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարված իրավիճակին:

Այնուհետեւ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հեղինակած Քրեական եւ Քրեական դատավարության օրենսգրքերում նախատեսվող լրացումները:

Առաջարկվում է քրեականացնել անձին ծանր վիրավորանք հասցնելը:

Ներկայացված հաջորդ նախաձեռնությամբ Կառավարությունը, նպատակ ունենալով ընդլայնել ուսման վճարի փոխհատուցումից օգտվող շահառուների շրջանակը, փոփոխություններ է առաջարկում «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» եւ կից օրենքներում:

Նախագիծն օրենք դառանալու դեպքում ուսման վարձի մասնակի փոխհատուցումից այս տարի կօգտվի շուրջ 4000, 2022-ին՝ 6800, 23-ին՝ 6000, իսկ 2024 -ին՝ 4600 ուսանող:

Ներկայացված նախագծերը մինչ երկրորդ ընթերցում քննարկվեցին նաեւ գլխադասային հանձնաժողովներում: Որոշ տեխնիկական շտկումների արդյունքում  խորհրդարանն ընդունեց օրենսդրական փաթեթները: