Տպել
30.07.2021
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Քրեական օրենսգրքում առաջարկվող լրացմանը
1 / 8

Պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Արփինե Դավոյանի, Գեւորգ Պապոյանի, Վահագն Հովակիմյանի, Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի, Կորյուն Մկրտչյանի, Անդրանիկ Քոչարյանի հեղինակած ««ՀՀ քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին», ««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվեց հուլիսի 30-ի ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում:

Հիմնական զեկուցող ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկություն չի ներկայացվել: Նշվեց, որ ՀՀ ԱԺ աշխատակազմը ներկայացրել է իրավական տեխնիկայի հետ կապված որոշակի դիտարկումներ, որոնք ընդունվել են: Ներկայացնելով Կառավարության դրական դիրքորոշումը՝ Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանն առաջարկեց կողմ քվեարկել:

Լրամշակված նախագիծը հանձնաժողովում արժանացավ դրական եզրակացության: