National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.12.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
30.07.2021
Կհստակեցվեն հողամասի նպատակային նշանակության փոփոխման դեպքում կադաստրային արժեքների վճարման հետ կապված պահանջները
1 / 9

Հուլիսի 30-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Կառավարության հեղինակած «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նարինե Ավագյանը նշեց, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո առաջակներ են ներկայացրել ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը եւ Կառավարությունը: Հիմնական զեկուցողը նշեց, որ երկրորդ ընթերցմամբ ներկայացվել է առաջարկներով լրամշակված օրենքի նախագիծը:

Ըստ այդմ հստակեցվում են հողամասի նպատակային նշանակության փոփոխման դեպքում կադաստրային արժեքների վճարման հետ կապված պահանջները: Գործող կարգավորմամբ՝ ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական մթերք վերամշակող տնտեսությունների եւ ձկնաբուծական արհեստական լճակների կառուցման համար օգտագործվող հողամասի նպատակային նշանակությունը հողամասի սեփականատիրոջ նախաձեռնությամբ փոփոխելիս կադաստրային վճար չէր նախատեսվում:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Տաթեւիկ Գասպարյանը: 
  
 Օրենքի նախագիծն արժանացավ խորհրդարանի հավանությանը:
 


11.12.2023
Համապատասխանեցվում են Հարկային օրենսգրքի եւ «Սնանկության մասին» օրենքի դրույթները
Հարկային օրենսգրքի որոշ դրույթներ օրենքի դրույթներին համապատասխանեցնելու, ինչպես նաեւ օրենքում առկա տարընկալումների առիթ տվող որոշ կարգավորումներ հստակեցնելու եւ հարկային մարմնի բնականոն գործունեությանը նպաստող դրույթներ նախատեսելու նպատակով մշակվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փ...

11.12.2023
Նախաձեռնություն` ուղղված քրեակատարողական ծառայողների վերապատրաստման եւ հատուկ ուսուցման արդյունավետության բարձրացմանը
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քրեակատարողական ծառայողների վերապատրաստման եւ հատուկ ուսուցման արդյունավետության բարձրացման ընթացքն ապահովելու հետ: Ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը դեկտեմբերի 11-ի ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնել...

11.12.2023
Փոփոխություններ` «Ներքին աուդիտի մասին» օրենքում
«Ներքին աուդիտի մասին» օրենքում փոփոխություններն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը խորհրդարանը քննարկել է ԱԺ դեկտեմբերի 11-ի հերթական նիստում: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը պարզաբանել է, որ հստակեցնող կարգավորումներ են առաջարկվել: Գործող օրենսդրությամբ սահմանվում...

11.12.2023
Պրոբացիայի ծառայությունը կդառնա պետական ծառայության առանձին տեսակ
Ազգային ժողովը դեկտեմբերի 11-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Պրոբացիայի ծառայության մասին» եւ կից օրենսդրական փաթեթը: «Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում` Կառավարության ծրագրին համապատասխան, ակնկալվում է բարեփոխել Պրոբացիայի ծառայության կարգավիճակը` այն...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS