Տպել
30.07.2021
Հայհոյանքը քրեորեն կպատժվի. օրենսդրական փաթեթը քննարկվեց առաջին ընթերցմամբ
1 / 7

Հուլիսի 30-ի արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Արփինե Դավոյանի, Գեւորգ Պապոյանի, Վահագն Հովակիմյանի, Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի, Կորյուն Մկրտչյանի, Անդրանիկ Քոչարյանի հեղինակած ««ՀՀ քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին», ««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգիրքը լրացնել նոր՝ 137.1. հոդվածով, որով կքրեականացվի անձին ծանր վիրավորանք հասցնելը` հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ անպարկեշտ, լկտի եղանակով վիրավորելը: Որպես հանցակազմի տեսակ նախատեսվել է նշված արարքը, ինչպես նաեւ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով, իսկ որպես առավել ծանր որակվող տեսակ՝ նշված արարքները անձի հանրային գործունեությամբ պայմանավորված կամ միեւնույն անձի նկատմամբ պարբերաբար կատարելը: Նախագծով նախատեսվում է նաեւ հստակեցնել «հանրային գործունեություն» հասկացությունը:

Հիմնական զեկուցող ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ ներկայացվող նախագծերի փոփոխությունները չափազանց կարեւոր են հասարակության համար: «Տարիներ առաջ ՀՀ-ն ապաքրեականացրեց վիրավորանքի եւ զրպարտության համար քրեական պատասխանատվությունը եւ որպես արդյունավետ պաշտպանության միջոց նախատեսեց քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանակներում դրանց կարգավորումը: Այդուհանդերձ, մենք պետք է վիրավորանքից տարբերենք հայհոյանքը եւ ծայրահեղ անպարկեշտ եղանակով անձի արժանապատվությունը վիրավորելը՝ հայհոյախոսությունը»,- ընդգծեց Վլադիմիր Վարդանյանը, ապա ավելացրեց,- «հայհոյանքը հայ հասարակությունում եղել է, կա եւ մնալու է պատժելի, այլ հարց է՝ պետությունը քաղաքացուն թողնելու է մենա՞կ, թե՞ հայհոյանքի արգելքը սահմանելու է օրենքով»:

Օրենքի նախագծի ընդունմամբ քրեաիրավական առավել արդյունավետ պաշտպանության մեխանիզմներ կնախատեսվեն անձանց պատվին ու արժանապատվությանը սպառնացող առավել վտանգավոր դրսեւորումների համար:

Հարակից զեկուցմամբ Կառավարության դրական եզրակացությունը ներկայացրեց Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը: Փոխնախարարը նշեց, որ փոփոխությամբ կկանխվի մեր հասարակությունում հայհոյանքն ու նաեւ անձի արժանապատվությանն անպարկեշտ եղանակով վիրավորանք հասցնելը: 

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց քննարկված օրենսդրական փաթեթը:


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...

16.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 17-ին՝ ժամը 10:00-ին, 314 սրահում: Մայիսի 17-ին՝ ժամը 14:00-ին, 414 սրահում կհրավիրվի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժ...