Տպել
30.07.2021
Նախատեսվում է ուսման վճարի փոխհատուցումից օգտվող շահառուների շրջանակի ընդլայնում
1 / 10

««Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ ««Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթն Ազգային ժողովը հուլիսի 30-ի արտահերթ նստաշրջանում քննարկեց առաջին ընթերցման ընթացակարգով:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը ներկայացրեց առաջարկվող կարգավորումները: ՀՀ կառավարության հաստատած տեղերի քանակին համապատասխան` ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ)) նպաստի ձեւով կտրվի մրցույթի արդյունքներով ԲՈՒՀ ընդունված, ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող սովորողներին, օրենքներով նախատեսված սոցիալական խմբերին, ինչպես նաեւ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով եւ չափով՝ ըստ  առաջադիմության, ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների, մարտական գործողություններին մասնակցած, սահմանված կարգով առկա ուսուցմամբ բակալավրի կամ ինտեգրացված կրթական ծրագրով ընդունված երկու եւ ավելի անչափահաս երեխա ունեցող, պետության համար առաջնահերթություն եւ կարեւորություն ներկայացնող մասնագիտություններով նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողներին:

Փոխնախարարի խոսքով՝ նախագծի ընդունման պարագայում նախատեսվում է, որ ուսման վարձի մասնակի փոխհատուցումից այս տարի կօգտվի շուրջ 4000, 2022 թ-ին՝ 6800, 2023 թ-ին՝ 6000, 2024 թ-ին՝ 4600 ուսանող:

Քվեարկության արդյունքում խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց քննարկված հարցը:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...