Տպել
30.07.2021
Փոփոխություններ ու լրացումներ՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում
1 / 12

Հուլիսի 30-ին պատգամավորների նախաձեռնությամբ գումարվեց ԱԺ արտահերթ նստաշրջան, որի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ««ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում» լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը ներկայացրեց փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո օրինագիծը փոփոխությունների չի ենթարկվել:

Գործադիրի առաջարկով նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը կբողոքարկվի Վերաքննիչ դատարանում եւ կքննվի 5 դատավորի կազմով:

Արդարադատության փոխնախարարի խոսքով՝ նախաձեռնության հիմքում ընկած է Սահմանադրական դատարանի որոշումը:

Գլխադասային` ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Արթուր Դավթյանը:

Խորհրդարանն ընդունեց քննարկված հարցը: