Տպել
30.07.2021
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն ստացավ ՀՀ պետական սահմանին առնչվող օրենսդրական նախաձեռնությունը
1 / 6

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ հուլիսի 30-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց Կառավարության հեղինակած ««Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որով սահմանային շերտ մուտք գործած անձանց վրա տարածվում է սահմանափակում, ինչպես նաեւ արգելվում է առանց համապատասխան թույլտվության սահմանային շերտում օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցներն ու արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքերը, շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները: ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանի հավաստմամբ՝ երկրորդ նախագծով սահմանային շերտ մուտք գործելու կամ այնտեղ գտնվելու, բնակվելու եւ գրանցվելու կանոնները խախտելն առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը շեշտադրեց նախագծերի կարեւորությունն ու գործընկերներին կոչ արեց կողմ քվեարկել:

Հանձնաժողովականները դրական եզրակացություն տվեցին օրենսդրական փաթեթին:
 
 
 


02.05.2024
Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
Ազգային ժողովը մայիսի 2-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ քվեարկություններով ընդունել նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը: Այնուհետեւ պատգամավորները շարունակել են Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդման քննարկումը: Ելույթնե...

02.05.2024
ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահին
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ֆինանսավար...

02.05.2024
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բեն Քարդինին
Մայիսի 1-ին ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը...