Տպել
30.07.2021
Գործադիրը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում Հողային օրենսգրքում
1 / 9

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 30-ին Վահե Ղալումյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկեց «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական մթերք վերամշակող տնտեսությունների եւ ձկնաբուծական արհեստական լճակների կառուցման համար օգտագործվող հողամասի նպատակային նշանակությունը հողամասի սեփականատիրոջ նախաձեռնությամբ փոփոխելուց հետո 10 տարվա ընթացքում պետական բյուջե պետք է վճարվի հողամասի կադաստրային արժեքի առկա տարբերությունը:

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նարինե Ավագյանը նշեց, որ նախագիծն առաջին ընթերցումից հետո լրամշակվել է հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի եւ կառավարության ներկայացրած առաջարկների հիման վրա: Գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսությունների ցանկը կսահմանի կառավարության լիազոր մարմինը:


04.05.2024
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները մայիսի 3-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Քեմերոնին: Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացը` հիմնված Ալմա-Աթայի հռչակ...