Տպել
23.07.2021
Խորհրդարանում էին Գերմանիայի «Եզդիական համաշխարհային կազմակերպություն» ՀԿ ներկայացուցիչները
1 / 2

ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հուլիսի 23-ին հանդիպեց Գերմանիայի «Եզդիական համաշխարհային կազմակերպություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ Պետրա Շաղնհողսթի եւ Չոքնեզ Գյուլերի հետ:

Հյուրերը պատմեցին, որ Հայաստանի եզդիական մի շարք համայնքներում արդեն ծանոթացել են առկա խնդիրներին: Նրանց հատկապես մտահոգել է իգական սեռի ներկայացուցիչների՝ կրթության եւ վաղ ամուսնության հարցը:

Գերմանիայում գործող հասարակական կազմակերպության ներկայացուցիչները նաեւ արձանագրել են, որ եզդիական համայնքներում առկա են ճանապարհային եւ ենթակառուցվածքային խնդիրներ:

Ռուստամ Բաքոյանի խոսքով՝ վերոնշյալ խնդիրները Կառավարության ուշադրության կետրոնում են եւ մոտ ապագայում լուծում կստանան:

Հայաստանի եզդի համայնքի ներկայացուցիչները ճանաչողական այցով Գերմանիա մեկնելու հրավեր են ստացել: Հյուրերը նաեւ համատեղ կրթական եւ մշակութային ծրագրեր իրականացնելու պատրաստակամություն հայտնեցին:

Գերմանիայի «Եզդիական համաշխարհային կազմակերպություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներն առաջին անգամ են Հայաստանում: Նրանք հյուրընկալվել են «Շամս» մարդասիրական հասարակական կազմակերպության հրավերով: