National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
20.07.2021
Խորհրդարանում հյուրընկալվեց Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն
1 / 11

Հուլիսի 20-ին ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը, պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հանդիպեցին Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության եւ պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյի հետ:

Ողջունելով հյուրին՝ հայ խորհրդարանականները շնորհակալություն հայտնեցին ֆրանսիացի բարեկամներին տարբեր նախաձեռնություններում մշտապես Հայաստանին աջակցելու համար:

Հանդիպման ընթացքում ԱԺ պատգամավորները ներկայացրին իրավիճակը տարածաշրջանում՝ այն գնահատելով լարված: «Վերջին ամիսներին մենք ականատես ենք լինում Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչող ծայրահեղ ագրեսիվ հայտարարությունների եւ գործողությունների: Մասնավորապես, Ադրբեջանի նախագահն արդեն մի քանի անգամ հրապարակայնորեն հանդես է եկել ՀՀ տարածքների հանդեպ նկրտումներով»,- ընդգծեց Ռուբեն Ռուբինյանը: Նշվեց, որ մի քանի օր առաջ Նախիջեւանի ուղղությամբ ադրբեջանցիները սկսել են կրակահերթեր արձակել հայկական զորամիավորումների ուղղությամբ, ինչի հետեւանքով ունենք զոհ ու վիրավոր:

Այս համատեքստում կարեւորվեց միջազգային հանրության  ճնշումը Ադրբեջանի վրա՝ խուսափելու հետագա զարգացումներից:

Նատալի Լուազոն մտահոգություն հայտնեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա էսկալացիայի, բոլոր հայ ռազմագերիների վերադարձման, ինչպես նաեւ ադրբեջանական վերահսկողության ներքո անցած Արցախի պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցի վերաբերյալ:

«Այսօր յուրաքանչյուր, նույնիսկ ամենափոքրիկ ֆրանսիացին գիտի՝ ինչ է Հայոց ցեղասպանությունը: Յուրաքանչյուր ֆրանսիացի գիտի՝ որքան է տառապել հայ ազգը նախկինում եւ սգում է այսօրվա կորուստները: Ֆրանսիան յուրահատուկ դերակատարություն ունի Եվրոպայում, այն է՝ ներկայացնել եվրոպացի գործընկերներին իրական մարտահրավերները, որոնց առջեւ այսօր կանգնած է Հայաստանը»,-նշեց Լուազոն:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Անդրադառնալով Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին՝ հայ խորհրդարանականները կարեւորեցին եվրոպացի գործընկերների աջակցությունը: Նշվեց, որ բարեփոխումների լիարժեք իրականացումը հնարավոր կդառնա միմիայն տարածաշրջանում կայունություն ապահովելու պարագայում:
 


20.04.2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայում էր
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին Եվրամիության հետ հարաբերությունների սերտացման ու տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայում էր: Վիլնյուսում Ալեն Սիմոնյանն ունեցել է մի շարք երկկողմ հանդիպումներ: Քննարկվել են ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am