Տպել
15.07.2021
Ազգային ժողովն ավարտեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը
1 / 24

Հուլիսի 15-ին ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նստաշրջանի ընթացքում երկրորդ ընթերցմամբ պատգամավորների քննարկմանը ներկայացվեցին ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնք հանձնաժողովներում ստացել են դրական եզրակացություն:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծերի վերաբերյալ ներկայացվել են տեխնիկական, խմբագրական  բնույթի փոփոխություններ:

Խորհրդարանը քվեարկություններով ընդունեց քննարկված օրինագծերը՝ ավարտելով արտահերթ նստաշրջանի աշխատանքը: