Տպել
15.07.2021
Խորհրդարանը քվեարկություններով ընդունեց արտահերթ նստաշրջանում քննարկված նախաձեռնությունները
1 / 10

Հուլիսի 15-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկեցին Կառավարության հեղինակած Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի խոսքով՝ նախաձեռնությամբ օրենսգրքի 230-րդ հոդվածը շարադրվում է նոր խմբագրությամբ, ինչն էլ հնարավորություն կտա ապահովելու առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի բնականոն գործունեությունը:

Նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում եւ ստացել դրական եզրակացություն: Այս մասին բարձրաձայնեց հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյանը:

Այնուհետեւ պատգամավորները քվեարկություններով ընդունեցին արտահերթ նստաշրջանի ընթացքում քննարկված նախաձեռնությունները: