Տպել
15.07.2021
Բյուջեի համար նախատեսվում են անհրաժեշտ նոր մուտքեր
1 / 14

Խորհրդարանը հուլիսի 15-ին հրավիրած արտահերթ նստաշրջանի ընթացքում առաջին ընթերցմամբ քննարկեց Կառավարության հեղինակած ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի ներկայացմամբ՝ առաջարկվում է պղնձի, մոլիբդենի խտանյութերի եվ հարակից որոշ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի դասակարգիչների նկատմամբ սահմանել այս պահին գործող շուկայական գների մոտավորապես 15 %-ի չափով ֆիքսված արտահանման լիցենզիոն տուրք: Նշվեց, որ ռոյալթիների գործող համակարգը բավարար չափով չի պաշտպանում եւ ապահովում ընդերքից ստացած եկամուտների հավասարաչափ բաշխումը ՀՀ քաղաքացիների եւ տնտեսավարողների միջեւ: Ստեղծված գերբարենպաստ շուկայական կոնյուկտուրան թույլ է տալիս, որ ՀՀ-ն կիրառի նման տուրք՝ միաժամանակ ապահովելով բյուջեի համար անհրաժեշտ նոր մուտքեր, իսկ տնտեսվարողների համար պահպանել բավականին բարենպաստ աշխատանքային միջավայր:

Վահան Քերոբյանը տեղեկացրեց, որ անցած տարվա համեմատ աճել են պղնձի եւ մոլիբդենի արժեքները: Նմանատիպ գործողություններ կիրառվել են ոչ միայն Հայաստանում, այլեւ ՌԴ-ում, Չիլիում: Նախատեսվում է վերանայել ռոյալթիների համակարգը` ընդերքի պաշտպանությունը ճիշտ իրականացնելու, եկամուտները ճիշտ բաշխելու եւ առկա մարտահրավերներին դիմակայելու նպատակով:

Հիմնական զեկուցողին ուղղված հարցերը վերաբերում էին պղնձի գնի տատանումներին, ՀՀ-ում գործող պղնձի եւ պղնձի հանքերի շահութաբերությանը, հանքարդյունաբերության, ընդերքօգտագործման հայեցակարգին, ռազմավարությանը:

Ելույթում պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ նախագիծը տարիներ շարունակ սպասված է եղել հանրության կողմից: Թեեւ դեռ գործում է յոթերորդ գումարման խորհրդարանը, նախաձեռնությունը նախընտրական շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոստումներից առաջինն է, որ ի կատար է ածվում: Վերջինիս կարծիքով՝ ազգայնացվում է ՀՀ ընդերքը, որը յուրաքանչյուր քաղաքացու սեփականությունն է: Գաբրիելյանը գործընկերներին առաջարկեց կողմ քվեարկել նախագծին:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...