Տպել
30.06.2021
Առաջարկվում է նվազեցնել անհատ ձեռնարկատերերի ֆինանսական պարտավորությունների չափը
1 / 1

Հունիսի 30-ին գումարված արտահերթ նստաշրջանում Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պապոյանի, Արտակ Մանուկյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հեղինակներն առաջարկում են նվազեցնել անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների համար դրոշմանիշային վճարի սահմանված տարեկան գումարի չափերը:

Գեւորգ Պապոյանի տեղեկացմամբ` գործող կարգավորմամբ մինչեւ 1,2 մլն դրամ հաշվարկման բազայի դեպքում տարեկան վճարի չափը կազմում է 18 000 դրամ, իսկ նախագծով առաջարկվում է 18 000 դրամ վճարել մինչեւ 2,4 մլն հաշվարկման բազայի դեպքում: 2,4-6 մլն դրամ հաշվարկման բազայի դեպքում էլ առաջարկվում է սահմանել 24 000 դրամ: 6-12 մլն դրամ հաշվարկման բազայի դեպքում նախատեսված է 102 000 դրամ, նախաձեռնությամբ առաջարկվում է սահմանել 48 000 դրամ: 12 մլն դրամ եւ ավելի գումարի դեպքում նախատեսված 180 000 դրամի փոխարեն կսահմանվի 120 000 դրամ:

Գլխադասային` ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Հայկ Կոնջորյանը: Նա կոչ արեց կողմ քվեարկել:

Կառավարությունը եւս ողջունում է նախաձեռնությունը. այս մասին խորհրդարանում բարձրաձայնեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը: 
  
 


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...