Տպել
30.06.2021
Լրացումներ եւ փոփոխություններ` «Տարածքային կառավարման մասին» օրենքում
1 / 2

Խորհրդարանը հունիսի 30-ին հրավիրված արտահերթ նստրջանում առաջին ընթերցմամբ քննարկեց պատգամավորներ Գեւորգ Պապոյանի, Լիլիթ Ստեփանյանի հեղինակած ««Տարածքային կառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Առաջարկվող փոփոխությունների նպատակն է բարձրացնել մարզպետների եւ մարզպետների աշխատակազմերի գործունեության արդյունավետությունը` սահմանելով վերջիններիս հաշվետվողականությունը նաեւ վարչապետի հանձնարարությամբ ոլորտը համակարգող փոխվարչապետին:

Գործադիրի դրական եզրակացությունը օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը` կոչ անելով կողմ քվեարկել օրենսդրական նախաձեռնությանը: 
 


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...