Տպել
30.06.2021
Նոր Քրեական դատավարության օրենսգիրք` հիմնված նոր փիլիսոփայության, իրավամտածողության վրա
1 / 1

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը  հունիսի 30-ին հրավիրված արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ խորհրդարանի քննարկամանը ներկայացրեց Կառավարության հեղինակած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Մանրամասն ներկայացնելով օրենսդրական նախաձեռնության դրույթները` հիմնական զեկուցողը նշեց, որ առաջարկվող փոփոխությունները բնութագրվում են մի շարք հիմնարար սկզբունքային նորամուծություններով, որոնք էապես կբարելավեն ու կկատարելագործեն քրեադատավարական գործող համակարգը` ապահովելով  քրեական արդարադատության արդյունավետության տեսանելի բարձրացում: Նախագծերի փաթեթը մշակվել է տեւական աշխատանքային քննարկումների արդյունքում, անցել է հանրային քննարկումների լայնածավալ փուլ:

Հարակից զեկուցող, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նիկոլայ Բաղդասարյանի ներկայացմամբ` այն սպասված օրենք է, ընդունելու դեպքում կունենանք լիովին այլ արդարադատություն:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով` Քրեական դատավարության նոր օրենսգիրքը հիմնված է նոր փիլիսոփայության եւ իրավամտածողության վրա: Նա կոչ արեց դրական եզրակացություն տալ նախագծին:

Եզրափակիչ ելույթում Արմեն Հովհաննիսյանը  նշեց, որ ավելի քան տասը տարվա աշխատանքի արդյունքում քննարկման է ներկայացվել հայրենական քրեական դատավարությունը որակական նոր փուլ տեղափոխելու ունակ օրենսդրական փաթեթ, որը թույլ կտա քրեական դատավարության շրջանակում ապահովել հանրային եւ մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանություն, իսկ քրեական արդարադատության ոլորտում կբարձրացնի դատական իշխանության դերն ու հեղինակությունը: 
 


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...