Տպել
29.06.2021
Կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան
1 / 1

Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի հունիսի 29-ի ԱԺԽՈ-040-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածներով` հունիսի 30-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:


29.06.2021
Հունիսի 30-ին ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ հունիսի 29-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ խորհրդի նիստ: Քննարկվեցին եւ հաստատվեցին 2021 թվականի  հունիսի 30-ին՝ ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն համաձայնություն տալու մասին եւ Հակակոռուպ...

29.06.2021
Տեղի կունենա ԱԺ մշտական հանձնաժողովի նիստ
Հունիսի 30-ին` ժամը 09:30-ին, 214 դահլիճում արտահերթ նիստ կգումարի ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը: ...

29.06.2021
«Խորհրդարանի արարողակարգի թանգարան». Փյունիկյան արձանիկներ
Փյունիկյան արձանիկները հայտնաբերվել են Լիբանանի Բիբլոս քաղաքում՝ Օբելիսկների տաճարի հնագիտական պեղումների ժամանակ: Արձանիկները պատրաստված են բրոնզից, արծաթից եւ պղնձի խառնուրդից: Հիմնականում պատկերված են արական սեռի ներկայացուցիչներ: Որոշ տղամարդիկ մերկ են, ոմանք՝ ծածկված  ոսկյա թիթեղներով: Այց...

29.06.2021
Տեղի է ունեցել ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի եւ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը
Ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը: Վոլոդինը շնորհավորել է Հայաստանի խորհրդարանի խոսնակին արտահերթ ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ եւ հաջողություն մաղթել հետագա...