Տպել
11.06.2021
«Խորհրդարան 1918-1920». Ո՞ր կուսակցություններն էին առաջադրվել եւ ովքե՞ր էին ընդգրկված թեկնածուների ցանկում
1 / 5

1919-ի խորհրդարանական ընտրություններին ՀՅԴ-ն ներկայացրեց 100 հոգանոց թեկնածուների ցանկ: Ներկայացնում ենք առաջին հնգյակին: 

«1. Սահակեան Աւետիք-Գիւղատնտես, նախագահ Հայաստանի Խորհրդի

2. Քաջազնունի Յովհաննէս-Ինժիներ, նախագահ Հայաստանի կառավարութեան

3. Ահարոնեան Աւետիք-Գրագէտ, նախագահ Հայաստանի խաղ. պատւիակ.

4. Փաստրմաճեան Գարեգին-Քիմիկոս, գիւղատնտես, նախ. պատ. օսմ. պարլամենտի

 5. Վարանդեան Միքայէլ-Հրապարակախօս, «Դրօշակ»-ի խմբ. անդ. միջ. սոց. բիւրօյի»:

Հայ ժողովրդական կուսակցության թեկնածուների ցանկը բաղկացած էր 53 հոգուց: Առաջին հնգյակում ընդգրկված էին.

«1. Պապաջանեան Միքայէլ-Իրաւաբան, Պետական Դումայի նախկին անդամ, Պարիզի կոնֆերանսի պատւիրակութեան անդամ

2. Յարութիւնեան Սամսոն-Իրաւաբան, Արդարադատութեան մինիստր

3. Վերմիշեան Քրիստափոր-Գիւղատնտես, Պարենաւորման մինիստր

4. Այվազեան Յարութիւն-Բժիշկ, Պետական Դումայի նախկին անդամ

5. Սարգսեան Լեւոն (համակրող, անկախ սոց.)-Բնական գիտութիւնների կանդիդատ Ալէքսանդրապոլի քաղաքագլուխ»:

Սոցիալիստ-յեղափոխականները ներկայացրին 35 հոգանոց ցուցակ.

«1. Սահակեան Սաքօ-Տնտեսագէտ, Համառուսական Սահմանադիր ժողովի անդամ, Բագւի բանւորական խորհրդի նախագահ

2. Խոնդկարեան Արշամ-Իրաւաբան, Հայաստանի Խորհրդի անդամ

3. Զուբեան Դաւիթ-Իրաւաբան, Հայաստանի Խորհրդի անդամ եւ Ն. փոխ-նախագահ

4. Թումանեան Լեւոն-Իրաւաբան, Համառուսական Սահմանադիր ժողովի անդամ, Հայաստանի Խորհրդի անդամ

5. Մինախորեան Վահան-Յեղափոխական գործիչ, Հայաստանի Խորհրդի անդամ»:

Կային նաեւ անկուսակցականներ. Արագածոտնի անկուսակցական աշխատավոր գյուղացիական միությունը ներկայացրեց 18 հոգանոց ցուցակ: Այդ թվում՝ ռանչպարներ եւ այգեգործներ:

«1. Արտաշես Մելքոնեան-Բժիշկ, Կարբի գիւղացի

2. Դրաստամատ Տեր Մկրտչեան-Բժիշկ, Փարբի գիւղացի

3. Բայրամ Սուլտանով-Ռանչպար, Ագարակ գիւղացի

4. Ախունդ Ջալիլ Քեալբալահ Նամաղ օղլի-Հողագործ, Յաղձ գիւղից

5. Հայկ Շահազիզեան-Այգեգործ Աշտարակ գիւղից»:

Խորհրդարանական ընտրություններին մասնակցում էին նաեւ այլազգիները:  Քրդական թեկնածուների ցանկում 2 հոգի էին.

«1. Շամշադինով Ահմէդ-բէկ-Հասարակական կոմիսար

2. Շամշադինով Ալաշրաֆ-բէկ-Գեներալ-մայօր»:
 


11.06.2021
ՀՀ Ազգային ժողովի եւ Լիտվայի Սեյմասի գլխավոր քարտուղարների հեռավար հանդիպումը
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Առնակ Ավետիսյանը եւ Լիտվայի Հանրապետության Սեյմասի գլխավոր քարտուղար Մոդեստաս Գելբուդան հեռավար ձեւաչափում քննարկեցին Սեյմասի Այցելուների կենտրոնի ստեղծման եւ գործունեության առանձնահատկությունները: Կողմերը հույս հայտնեցին, որ համավարակի մեղմացո...

11.06.2021
ԱԺ նախագահը ստորագրել է ԱԺ պատգամավոր Սերգեյ Ատոմյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը
Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 5 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Սերգեյ Ատոմյան...