Տպել
09.06.2021
Լրացում եւ փոփոխություն՝ պետական գույքի մասնավորեցմանը վերաբերող օրենքում
1 / 1

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 9-ի նիստում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գեւորգ Սիմոնյանը ներկայացրեց Կառավարության հեղինակած ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է «Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության ԳՀԻ» ՓԲ եւ «Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲ ընկերություններին հնարավորություն ընձեռել մասնավորեցման գործընթացի ավարտից հետո գործունեությունը շարունակել այլ ուղղություններով: Առաջարկվել է նաեւ «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն հանել 2017-2020 թվականների մասնավորեցման ծրագրով առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկից:

Լրամշակված նախագիծը ստացավ դրական եզրակացություն: