Տպել
07.06.2021
ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկվում է 2020-ի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը
1 / 11

Հունիսի 7-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Վահե Ղալումյանի եւ Արտակ Մանուկյանի նախագահությամբ քննարկվեցին 2020-ի ընթացքում գյուղատնտեսությանը, շրջակա միջավայրին նախատեսված ֆինանսական հատկացումներն ու ծրագրերի կատարողականները:

ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը ներկայացրին հաշվետու տարվա ֆինանսական հատկացումներն ու ծրագրերի կատարողականները:

Շրջակա միջավայրի նախարարության գործունեությունն ուղղված է եղել շրջակա միջավայրի ոլորտի միջոցառումների իրականացման ապահովմանը: 5 ծրագրի շրջանակում 30 միջոցառում իրականացնելու համար նախարարությունն օգտագործել է 6.15 մլրդ դրամ, կատարողականը կազմել է շուրջ 81 տոկոս: Հատկացումները հաշվետու տարում առանց միջազգային դրամաշնորհային ծրագրերի կատարվել են 90.5 տոկոսով, փաստացի ծախսը կազմել է 5 մլրդ 421 մլն դրամ:

2020-ին գյուղատնտեսության բնագավառում 8 ծրագրի շրջանակում 48 միջոցառում իրականացնելու համար ճշտված ծրագրով հատկացվել է 15.2 մլրդ դրամ. օգտագործվել է 11.5 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 76 տոկոս: Էկոնոմիկայի նախարարության ճշտված բյուջեն 14 ծրագրի իրականացման համար կազմել  է 41.5 մլրդ դրամ՝ ապահովելով 81.8 տոկոս կատարողական:

Անդրադարձ եղավ նաեւ պետական աջակցությամբ իրականացվող գյուղատնտեսական մի շարք ծրագրերի արդյունավետությանը: Ոչ արդյունավետ համարվեցին կաթիլային ոռոգման կամ կարկտապաշտպան ցանցերի ծրագրերը:

Փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը պարզաբանեց, որ խաղողի մթերման համար պետությունը վարկեր է տրամադրում տնտեսվարողներին, որպեսզի առավել մատչելի շրջանառու միջոցներ ունենան այդ խաղողը գնելու համար: Խաղողի մթերման գործընթացը կանոնակարգելու համար ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը կարեւորեց հերթերի համակարգ ներդնելու գործոնը: 
 


07.06.2021
«Խորհրդարան 1918-1920». Հուշարձան կանգնեցնելու նախագծի տենդեր, որին այն ժամանակ անվանում էին «մրցանակաբաշխություն»
Հանրային կրթության եւ արվեստի նախարարությունը որոշեց գումար հատկացնել  հայրենիքի համար զոհվածների հիշատակին հուշարձան կանգնեցնելու համար. «Մինիստրների խորհրդի մայիսի 26-ի որոշմամբ Հայաստանի մայրաքաղաքում Հայ ազատագրութեան հերոսների յիշատակին յուշարձան կանգնեցնելու նախագծի մրցանակաբաշխութեան համ...

07.06.2021
Քննարկվեցին երկրորդ ընթերցմամբ ներկայացված օրենսդրական նախաձեռնություններ
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 7-ի նիստում Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ քննարկվեցին եւ դրական եզրակացություն ստացան երկրորդ ընթերցմամբ ներկայացված ««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Կի...

07.06.2021
Կկարգավորվեն լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման եւ իրականացման գործընթացները
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 7-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց պատգամավորներ Հովհաննես Հովհաննիսյանի եւ Մխիթար Հայրապետյանի հեղինակած ««Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»...

07.06.2021
Ներկայացվեցին 2020-ին Երեւանի քաղաքապետարանին եւ մարզպետարաններին հատկացված միջոցների ու իրականացված ծրագրերի կատարողականները
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ հաջորդ նիստում հունիսի 7-ին քննարկվեցին 2020-ի պետական բյուջեով Երեւանի քաղաքապետարանին եւ մարզպետարաններին հատկացված միջոցների ու իրակ...

07.06.2021
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...

07.06.2021
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը:...

07.06.2021
Բյուջետային քննարկումներ ԱԺ մշտական հանձնաժողովներում. ուղիղ հեռարձակում
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...