ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը մայիսի 20-21-ը մասնակցեց ԱՊՀ ՄԽՎ առցանց ձեւաչափով տեղի ունեցած միջոցառումներին եւ հանդես եկավ «Անկախ դիտորդական առաքելության դերն ընտրական գործընթացներում» թեմայով զեկույցով:
Պատգամավորը ներկայացրեց Հայաստանում ընտրական գործընթացների նկատմամբ հասարակության լայն շերտերի վերաբերմունքի փոփոխությունը՝ շեշտելով քաղաքացիական վերահսկման ինստիտուտի ներդրման կարեւորությունը եւ ազդեցությունը ժողովրդավարական գործընթացների մեկնարկի հարցում:
Տիկին Ղազարյանը ներկայացրեց դիտորդական առաքելությունների՝ որպես ինստիտուտ ձեւավորման օրենսդրական պատմական ակնարկը:
Կարեւորելով դիտորդական առաքելությունների դերը՝ պատգամավորը ներկայացրեց, թե ինչ գործունեությամբ են դրանք զբաղվում թե' ընտրությունների օրը եւ թե' դրան նախորդող օրերի ընթացքում: Նշվեց նաեւ, թե ինչպիսի կարեւոր զեկույցներով են հանդես եկել անկախ դիտորդական առաքելությունները:
Որպես ամփոփում՝ տիկին Ղազարյանը ներկայացրեց դիտորդական առաքելությունների եւ քաղաքական ուժերի բարձր գնահատականը վերջին արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, ինչը գնահատվել է որպես տարիներ տեւած ժողովրդավարական գործընթացների կապիտալիզացիա:
Տնտեսական ոլորտի կանոնակարգմանը միտված նախագծերը ստացան հանձնաժողովի դրական եզրակացությունը
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 21-ի հերթական նիստում քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց մի շարք օրինագծերի: ««Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվեց երկրորդ ընթերցմամբ: Նախագիծն ուղղված է չափ...
«Խորհրդարան 1918-1920». Պառլամենտական ընտրությունների ժամանակ ինչպե՞ս էին վերահսկում ընտրացուցակները
Ալեքսանդրապոլի քաղաքային իշխանությունները կոչով դիմեցին սեփական քաղաքացիներին, որպեսզի վերջիններս ինքնակամ ներկայանան ու ընդգրկվեն ընտրացուցակներում: «...Քաղաքային Վարչությունը խնդրում է այն քաղաքացիներին, որոնք մտցրած չեն Դումայի ընտրողական ցուցակների մէջ եւ որոնք նոր են եկել Ալեքսանդրապոլ, յ...
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը: ...