Տպել
19.05.2021
Լրատվամիջոցների գործունեությանը չմիջամտելու ստանձնած պարտավորությունները պահպանվել են. Տիգրան Հակոբյան
1 / 2

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 19-ի նիստում Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ներկայացրեց հանձնաժողովի 2020 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը: Հաշվի առնելով հաղորդման ծավալուն լինելու հանգամանքը՝ նա հակիրճ անդրադարձավ այն հիմնական թեզերին, որոնք հասարակության կողմից առավել շատ են քննարկվում եւ մտահոգության առիթ դառնում: Խոսելով մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին՝ զեկուցողը նշեց, որ 2018-ից իշխանության հռչակած ժողովրդավարության սկզբունքները՝ մամուլի ազատության ապահովում, լրատվամիջոցների գործունեությանը չմիջամտելու ստանձնած պարտավորություններ, հիմնականում պահպանվել են: Ըստ զեկուցողի՝ հաշվետու տարվա ընթացքում հանձնաժողովը լուրջ բողոքներ չի ստացել:

Փաստելով, որ ոլորտի վրա բացասական ազդեցության գործոնները բազմաթիվ են՝ Տիգրան Հակոբյանն ընդգծեց որոշ լրատվամիջոցների վրա տարբեր հիմնադիրների, փայատերերի, քաղաքական ուժերի, անհատների ազդեցությունն ու միջամտությունը: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ օրենսդրական բավականին ծավալուն աշխատանքներ պետք է իրականացվեն այդ առումով:

Տիգրան Հակոբյանը նշեց, որ հաշվետու տարում հանձնաժողովի գործունեությանը կամ որոշումների ընդունմանը որեւէ միջամտություն, ուղղորդում կամ ուղղորդման փորձեր չեն եղել:

Նա տեղեկացրեց, որ 2019 եւ 2020 թվականներին զանգվածային լրատվամիջոցները հանձնաժողովի որոշումների դեմ ներկայացրել են 11 դատական հայց:

Զեկուցողը, կարեւորելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի ընդունումը, նշեց, որ կիրարկելիության ընթացքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, եւ առկա է օրենսդրական որոշակի փոփոխության անհրաժեշտություն:

Տիգրան Հակոբյանը պատասխանեց նաեւ հանձնաժողովականների հարցերին, որոնք վերաբերում էին խոսքի ազատության՝ որոշ լրատվամիջոցների չարաշահումներին, խոսքի ազատության անհրաժեշտ սահմանափակմանը միտված քայլերին, ուղիղ եթերը կանոնակարգելուն: 


28.03.2024
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

28.03.2024
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հայաստան ժամանած Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանի ուղեկցությամբ մարտի 28-ին ...

28.03.2024
Նիստեր կգումարեն ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի մարտի 28-ին` ժամը 15:30-ին, 214 սրահում:Մարտի 28-ին` ժամը 13:00-ին, 314 սրահում տեղի կունենա Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:...