Տպել
19.05.2021
Պատմամշակութային հուշարձանների պահպանությանն ուղղված փաթեթի վերաբերյալ քվեարկությունը հետաձգվեց
1 / 4

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 19-ին առաջին ընթերցմամբ քննարկեց ԱԺ  «Իմ քայլը» խմբակցության  պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Վիկտոր Ենգիբարյանի եւ Լիլիթ Ստեփանյանի հեղինակած ««Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից փաթեթով: Հեղինակներն առաջարկում են օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ` «Շինարարական, գյուղատնտեսական կամ այլ աշխատանքներ իրականացնելիս, եթե վտանգ է սպառնում այդ վայրում գտնվող հուշարձանների պահպանությանն ու անվթարությանը եւ եթե տվյալ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում բացակայում է տեղեկություն հուշարձանների պահպանման գոտու տարածքի կամ պետական գրանցման օբյեկտ հուշարձան լինելու վերաբերյալ, ապա լիազոր մարմինն աշխատանքներ իրականացնողին առաջարկում է տեղափոխել հուշարձանը, եթե դա հնարավոր է, ձեռք բերել վերջինիս պատկանող հողը, ինչպես նաեւ փոխհատուցել պատճառված վնասը (բաց թողնված օգուտը), իրականացնել հետախուզություն, պեղումներ, վերականգնման կամ այլ աշխատանքներ, ապահովել հուշարձանների պահպանությունն ու անվթարությունը»: Նախագծի նպատակն է ապահովել պատմամշակութային հուշարձանների պահպանությունը, ինչպես նաեւ բացառել պատմամշակութային հուշարձանների օտարումը օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:  Հեղինակներն ակնկալում են,  որ  կբացառվի պատմամշակութային հուշարձանների գտնվելու վայրերի օտարումը, ինչպես նաեւ կապահովվեն այդ վայրերը ձեռք բերած շինարարական, գյուղատնտեսական կամ այլ աշխատանքներ իրականացնողների իրավունքները:

Փաթեթը ժամանակավրեպ համարեց  ԿԳՄՍ փոխնախարար Արայիկ Խզմալյանը: Նա համաձայնեց, որ պատմամշակութային արժեքների պահպանությանն ուղղված կարգավորումներ թեեւ սահմանված են, այնուամենայնիվ ոլորտում բացեր կան:  Նրա խոսքով` հանրապետությունում այսօր հայտնի են շուրջ 25000 պատմամշակութային արժեք ունեցող կառույցներ, սակայն տվյալներ կան մոտ 200-ի վերաբերյալ, հետեւաբար պատգամավորների նախաձեռնության ընդունումը  բազմաթիվ խնդիրներ կառաջացնի եւ կկանգնեցնի   անլուծելի ու  բարդագույն խնդիրների առաջ: Փոխնախարարը  օրենսդիրներին հորդորեց  չշտապել, եւ հետագայում  անդրադառնալ հարցի քննարկմանը` ծանոթանալով բոլոր շահագրգիռ կողմերի տեսակետներին: «Գաղափարն ընդունելի է, սակայն դրա իրականացման մեխանիզմներ եւ համապատասխան ռեսուրսներ  չկան»,- եզրափակեց փոխնախարարը:

Հանձնաժողովի անդամներից մի քանիսը կարծում էին, որ ոլորտը խորությամբ չի ուսումնասիրվել, եւ  նախաձեռնությունն այս տեսքով  չի կարող կարգավորել նախկինում վաճառված տարածքներում գտնվող պատմամշակութային արժեքների պահպանության հարցը:

Հաշվի առնելով հնչած մտահոգությունները` հեղինակները հետաձգեցին փաթեթի վերաբերյալ քվեարկությունը:  Հանձնաժողովի նախագահի առաջարկով  որոշվեց ստեղծել աշխատանքային խումբ`  քննարկելու բոլոր խնդրահարույց հարցերը:
 


19.05.2021
Լրատվամիջոցների գործունեությանը չմիջամտելու ստանձնած պարտավորությունները պահպանվել են. Տիգրան Հակոբյան
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 19-ի նիստում Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ներկայացրեց հանձնաժողովի 2020 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը: Հաշվի առնելով հաղորդման ծավալո...

19.05.2021
Հարգանքի տուրք Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին
Հայոց ցեղասպանությունից մի քանի տարի անց Օսմանյան կայսրությունը Պոնտոսում հույների նկատմամբ իրականացրեց ցեղասպանություն: Ըստ տարբեր աղբյուրների` 1916-ից սկսվում է հույների զանգվածային բնաջնջումը: 1919 թ. մայիսի 19-ին Մուստաֆա Քեմալը` հանրապետական Թուրքիայի ապագա առաջին նախագահը, երբ ուղեւորվում է Պո...

19.05.2021
Նախաձեռնություն` միտված ուսուցիչների թափուր տեղերի համալրմանը
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 19-ի հերթական նիստում ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց ««Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օր...

19.05.2021
Հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկված նախաձեռնությունները ստացան դրական եզրակացություն
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 19-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Սերգեյ Մովսիսյանի, Վիկտոր Ենգիբարյանի եւ Հովհաննես Հովհաննիսյանի հեղինակած ««Հուղարկավորությունների կա...

19.05.2021
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց բնության հատուկ պահպանվող տարածքներին վերաբերող նախաձեռնությանը
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 19-ի նիստում առաջին ընթերցումով քննարկման ներկայացրեց «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախ...

19.05.2021
Փոփոխություն ՀՀ հողային օրենսգրքում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 19-ին գումարած նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանի, Հերի...

19.05.2021
Կնվազեցվի անհատ ձեռնարկատերերի ֆինանսական պարտավորությունների չափը
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 19-ին քննարկեց պատգամավորներ Գեւորգ Պապոյանի, Արտակ Մանուկյանի հեղինակած ««ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նա...

19.05.2021
Առաջարկվեց «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում նախատեսվող լրացումները հստակեցնել
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 19-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց ««Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Գնումների մասին» օրենքում լրացում կատարել...

19.05.2021
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը:...

19.05.2021
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` 14:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը: ...

19.05.2021
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը:     ...