Տպել
19.05.2021
Փոփոխություն ՀՀ հողային օրենսգրքում
1 / 4

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 19-ին գումարած նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանի, Հերիքնազ Տիգրանյանի, Սերգեյ Բագրատյանի եւ Նիկոլայ Բաղդասարյանի հեղինակած նախաձեռնությամբ առաջարկվում է լրացնել օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը. «Հողամասի նկատմամբ իրավունքները միակողմանի կարգով դադարում են ոչ դատական կարգով, միայն եթե պետությունը կամ համայնքին պատկանող հողամասն օգտագործվում է ոչ նպատակային նշանակությամբ կամ օրենքով եւ այլ իրավական ակտերով չթույլատրված եղանակով: Նշված հիմքերի առկայության դեպքում համայնքի ղեկավարը 15-օրյա ժամկետում կայացնում է որոշում համապատասխան հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու վերաբերյալ, որի մասին պատշաճ ծանուցում է պայմանագրի մյուս կողմին»:

Հեղինակներն առաջարկում են գյուղատնտեսական նշանակության հողամասերը վարձակալության հանձնել  49 տարի ժամկետով` գործող 25-ի փոխարեն:

Հարակից զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ չնայած ընդունվել են Կառավարության առաջարկները, սակայն գործադիրն այս պահին եւս նախագծի վերաբերյալ ունի իր առարկությունները:

Նախագծի քվեարկությունը հետաձգվեց այն լրամշակելու նպատակով: