National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.10.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
19.05.2021
Կնվազեցվի անհատ ձեռնարկատերերի ֆինանսական պարտավորությունների չափը
1 / 6

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 19-ին քննարկեց պատգամավորներ Գեւորգ Պապոյանի, Արտակ Մանուկյանի հեղինակած ««ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Գեւորգ Պապոյանը տեղեկացրեց, որ ներկայացված լրամշակված տարբերակում փոփոխվել են անհատ ձեռնարկատերերի համար դրոշմանիշային վճարի սահմանված տարեկան գումարի չափերը:

Նախկինում մինչեւ 1,2 մլն դրամ հաշվարկման բազայի դեպքում տարեկան վճարում էին 18 000 դրամ, իսկ նախագծով առաջարկվում է 18 000 դրամ վճարել մինչեւ 2,4 մլն հաշվարկման բազայի դեպքում: 2,4-6 մլն դրամ հաշվարկման բազայի դեպքում առաջարկվում է 66 000 դրամի փոխարեն սահմանել 24 000 դրամ: 6-12 մլն դրամ հաշվարկման բազայի դեպքում գործող կարգավորմամբ նախատեսված էր 102 000 դրամ, նախագծով առաջարկվում է սահմանել 48 000 դրամ: 12 մլն դրամ եւ ավելի գումարի դեպքում նախատեսված 180 000 դրամի փոխարեն առաջարկվում է սահմանել 12 000 դրամ:

Մանրամասն ներկայացնելով փոփոխությունները՝ Գեւորգ Պապոյանը նշեց, որ օրենսդրական նախագիծն ընդունելու արդյունքում էականորեն կնվազեցվի անհատ ձեռնարկատերերի ֆինանսական պարտավորությունների չափը:

Հարակից զեկուցող Հայկ Կոնջորյանը նշեց, որ առաջարկվող փոփոխություններով որոշակիորեն կմեղմվի ցածր եւ միջին աշխատավարձ ստացող քաղաքացիների եւ անհատ ձեռնարկատերերի վրա ընկնող ֆինանսական բեռը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը նշեց, որ նախագծի վերաբերյալ գործադիրը սկզբունքային առարկություններ չունի:

Հանձնաժողովը նախագծին տվեց դրական եզրակացություն:

Պատգամավորներ Արթուր Դավթյանի, Ալեն Սիմոնյանի հեղինակած «Մասնավոր խուզարկուական գործունեության մասին» օրենսդրական նախագծի քննարկումը հետաձգվեց մինչեւ երկամսյա ժամկետով: 


01.10.2022
Վյաչեսլավ Վոլոդինի հրավերով Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական հրավեր է ստացել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինից, որում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի՛ պարոն Սիմոնյան, ՌԴ Պետդումայի եւ ՀՀ ԱԺ-ի միջեւ փոխգործակցության զարգացման նպատակով պաշտոնական այցով հրավիրում եմ Ձեզ Ռու...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS