National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.10.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
19.05.2021
Առաջարկվեց «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում նախատեսվող լրացումները հստակեցնել
1 / 2

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 19-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց ««Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Գնումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը հեղինակել են ԱԺ պատգամավորներ Սոֆիա Հովսեփյանը, Աննա Գրիգորյանը եւ Թագուհի Թովմասյանը:

Առաջարկվում է սահմանել սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերում աճեցված բուսաբուծական արտադրանքի՝ պետության կողմից երաշխավորված գնման դրույթ: Ըստ պատգամավորների՝ դրույթը պետք է լինի ՀՀ կառավարության սահմանած կարգով՝ երաշխավորված գնման պայմանագրի հիման վրա:

Ըստ հիմնական զեկուցող Սոֆիա Հովսեփյանի՝ սահմանամերձ համայնքներում զբաղվածության ու սոցիալական խնդիրները լուծելու միջոցով պետք է արտագաղթի կամ համայնքը լքելու միտումները հնարավորինս մեղմել:

Նախագծի նպատակն է Հայաստանի սահմանամերձ համայնքների բնակիչներին ընձեռնել սոցիալական աջակցության երաշխավորված հնարավորություններ եւ թեթեւացնել գյուղատնտեսությամբ զբաղվող մեր հայրենակիցների սոցիալական խնդիրները, բարելավել սահմանամերձ համայնքների տնտեսական եւ ֆինանսական պայմանները: Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել սահմանամերձ համայնքների հողային ֆոնդի օգտագործման արդյունավետության աստիճանը, մեծացնել թշնամու հարեւանությամբ ապրող մեր հայրենակիցների շահագրգռվածությունը գյուղատնտեսությամբ զբաղվելու համար, նպաստել սահմանամերձ համայնքների զարգացմանը:

«Ինչպե՞ս եք հասկանալու՝ սահմանամերձ գոտու բնակի՞չ է արտադրությունը հիմնողը, թե ոչ»,-հարցուպատասխանի ձեւաչափում հետաքրքրվեց պատգամավոր Ծովինար Վարդանյանը:

«Եթե նման ռիսկերը հաշվի առնենք, ապա սահմանամերձ համայնքներում պետք է ոչինչ չանենք: Եթե, օրինակ, ինչ-որ մեկը գնա թեկուզ տասը հեկտար հողի վրա այգեգործությամբ զբաղվի, այնտեղ աշխատատեղեր կլինեն: Օրենքով կարգավորված է՝ եթե տվյալ համայնքի բնակիչը չի ապրում այնտեղ, այդ արտոնություններից չի օգտվելու, այսինքն՝ եթե Երեւանի բնակիչ է, պետք է այդ համայնքում ունենա համապատասխան գրանցում»,-նշեց Հովսեփյանը:

Հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը հետաքրքրվեց, թե որ գերատեսչությունը պետք է այդ երաշխավորված գնումն իրականացնի եւ ինչ մեխանիզմով: Սոֆիա Հովսեփյանի խոսքով՝ պետությունը գնումը մասնավորին պատվիրակելիս առաջնահերթությունը պետք է տա սահմանամերձ համայնքներին:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը ներկայացրեց Կառավարության բացասական եզրակացությունը: Նա նշեց, որ հստակեցման կարիք ունի պետության ստանձնած երաշխավորության բնույթը: Ներկայացված հիմնավորումից պարզ չէ, թե պետության կողմից նախագծով նախատեսված ապրանքների գնման ինչ իրավական մեխանիզմներ են գործելու, ինչպես է նշված ապրանքն իրացվելու: Վերլուծություններ ներկայացված չեն նաեւ արտադրանքի տեսակների ընտրության, դրանց որակական չափանիշների, ինչպես նաեւ սոցիալական աջակցությունից օգտվելու իրավունք ունեցող սուբյեկտների վերաբերյալ:  Բարձրաձայնելով ռիսկերը՝ փոխնախարարը նշեց, որ նախագծի ընդունման դեպքում երաշխավորված գնումները կարող են իրականացվել համեմատաբար թանկ գնով, պայմանագիրը կշնորհվի ոչ շուկայական մեխանիզմով` առանց մրցակցության: Կա ռիսկ, որ պայմանագրի շնորհման փուլում ներկայացվող տեղեկատվությունը կարող է արժանահավատ չլինել. սուբյեկտի հետ կկնքվի երաշխավորված գնման պայմանագիր, սակայն վերջինս պայմանագիրը կկատարի այլ կերպ՝ ոչ սահմանամերձ համայնքների վարչական տարածքներում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերում աճեցված բուսաբուծական արտադրանք առաջարկելով: Նշվածի հետեւանքով կաճեն նաեւ կոռուպցիոն ռիսկերը:

Քննարկումների արդյունքում օրենսդրական փաթեթը չարժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը: 


01.10.2022
Վյաչեսլավ Վոլոդինի հրավերով Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական հրավեր է ստացել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինից, որում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի՛ պարոն Սիմոնյան, ՌԴ Պետդումայի եւ ՀՀ ԱԺ-ի միջեւ փոխգործակցության զարգացման նպատակով պաշտոնական այցով հրավիրում եմ Ձեզ Ռու...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS