Տպել
18.05.2021
Քննարկվեց ԱԺ Բյուջետային գրասենյակի հաշվետվությունը
1 / 2

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 18-ի հերթական նիստում քննարկեց ԱԺ Բյուջետային գրասենյակի` ընթացիկ տարվա առաջին եռամսյակում կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը: Համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանի տեղեկացմամբ` գրասենյակը հաշվետու ժամանակահատվածում ստացել է 44 հարցում, որից  22-ը պատգամավորներից,  2-ը` խմբակցություններից, 20-ը` մշտական հանձնաժողովներից: 2021-ի առաջին եռամսյակում  ստացված  հարցումներն ավելի քիչ են եղել, քան 2020-ին, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ պատգամավորներն իրենց հետաքրքրող որոշ տեղեկություններ ստանում են հանձնաժողովների եւ խմբակցությունների անունից իրականացվող հարցումների միջոցով:  Ստացված հարցումների վերաբերյալ պատրաստվել եւ ԱԺ նախագահին, նրա տեղակալներին, հանձնաժողովներին, խմբակցություններին եւ պատգամավորներին է տրամադրվել 122 տեղեկանք: Պատրաստվել են նաեւ 64 ոլորտային տեղեկանքներ, որոնք տեղեկություններ են պարունակել 2020-ի պետական բյուջեի եւ 2021-ի պետական բյուջեի հունվար-փետրվար ամիսների ծախսային հոդվածների կատարման վերաբերյալ: Դրանք նույնպես տրվել են ԱԺ մշտական հանձնաժողովներին` ըստ նրանց գործունեության ոլորտների, ինչպես նաեւ ԱԺ  մյուս մարմիններին:

Գրասենյակի ուսումնասիրությունները վերաբերել են պետական պարտքին, սոցիալ-տնտեսական հիմնական ցուցանիշներին, եկամուտներին ու  ծախսերին: Պատրաստվել են  ինֆոգրաֆիկ բնույթի   տեղեկանքներ, որոնք 3-4 տարվա կտրվածքով վերլուծական տեղեկություններ են պարունակել վերոնշյալի վերաբերյալ:

Պատգամավորները թեեւ դրական գնահատեցին Բյուջետային գրասենյակի կատարած աշխատանքը, այնուամենայնիվ նկատեցին, որ խորհրդարանը բավարար չափով չի օգտվում գրասենյակի վերլուծություններից: Անհրաժեշտ համարվեց խթանել գրասենյակի կատարած տեղեկատվության  տարածումը սոցիալական ցանցերի միջոցով:
 


18.05.2021
ԱԺ թանգարանը թեեւ չունի տասնամյակների պատմություն, բայց ունի հատուկ խորհուրդ եւ նշանակություն (տեսանյութ)
ԱԺ թանգարանի թեմատիկ դարակներում ցուցադրված նմուշներն ունեն լայն աշխարհագրություն: Նրանցից յուրաքանչյուրի մուտքը թանգարան ունի իր պատմությունը: Ազգային ժողովի թանգարանում կան համալրումներ նաեւ 2020-ի պատերազմից հետո:...

18.05.2021
«Երրորդ հանրապետության խորհրդարանի թանգարանը». Հուշանվեր-գորգ՝ ի պատիվ Շվեյցարիայի խորհրդարանական պատվիրակության
Խորհրդարանի թանգարանը ստեղծվել է Երրորդ հանրապետության Ազգային ժողովի գործունեությանը զուգահեռ, սակայն տարիներ շարունակ չուներ հստակ դասակարգում կամ հուշանվերների անհատական նկարագրություն: 2018-ի սեպտեմբերի 20-ին՝ Անկախության տոնին ընդառաջ, Ազգային ժողովում բացվեց թանգարանային հատված, որտեղ ցուցադրվ...

18.05.2021
ԱԺ պատգամավորն աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում
Մայիսի 17-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն աշխատանքային շրջայց կատարեց Շիրակի մարզի համայնքներում: Մեկնարկը տրվեց Ազատան համայնքից: Պատգամավորը եղավ տեղի մարզադպրոցում, ծանոթացավ շենքային վատթար պայմաններին: Ազատան համայնքի ղեկավարը բարձրացրեց մարզադպրոցի վերանորոգման հար...

18.05.2021
Կենտրոնական բանկի նախագահը պատասխանեց գնաճին եւ գնաճային սպասումների արագացմանը վերաբերող հարցերին
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 18-ի նիստում ԿԲ գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը ներկայացնելուց հետո Մարտին Գալստյանը պատասխանեց հանձնաժողովականների հարցերին: Հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը նշեց, որ նախորդ տարի լուրջ մարտահրավերներ էին առա...

18.05.2021
ԿԲ-ն վարել է խթանող դրամավարկային քաղաքականություն. հանձնաժողովը քննարկեց Կենտրոնական բանկի գործունեության տարեկան հաղորդումը
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 18-ի նիստում Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ներկայացրեց ԿԲ գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: «Հաշվետու 2020 թվականը աշխարհում եւ հատկապես Հայաստանի համար բավականին ծանր տարի էր` դրանից ածանցված  տնտ...

18.05.2021
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...