Տպել
17.05.2021
Մեկնարկեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն
1 / 7

Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակում Ազգային ժողովի պատվիրակությունը՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, հարգանքի տուրք մատուցեց Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով Անհայտ զինվորի գերեզմանին:

ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հրավերով Մոսկվա այցելած պաշտոնական պատվիրակության կազմում են  ԱԺ արտաքին  հարաբերությունների  մշտական  հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, Պետական-իրավական հարցերի մշտական  հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական  հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, նույն հանձնաժողովի ԵԱՏՄ անդամ պետությունների մարզերի հետ համագործակցության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Վաղարշակ Հակոբյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: 
 


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...