National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.5.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
14.05.2021
ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունը
1 / 1

Խորհրդարանը մայիսի 14-ի արտահերթ նիստում միաձայն՝ 86 կողմ ձայնով ընդունեց «Սահմանամերձ գոտիներում, մասնավորապես Սյունիքում եւ Գեղարքունիքում ստեղծված ճգնաժամային իրավիճակի, առկա խնդիրների եւ դրանց լուծման ուղիների, սահմանների պաշտպանության եւ անվտանգության ապահովմանն ուղղված հարցերի վերաբերյալ» ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունը, որում ասված է.

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն արձանագրում է, որ 2021 թվականի մայիսի 12-ին Սյունիքի մարզի Սեւ լճի տարածքի ուղղությամբ ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» եւ որոշակի աշխատանքներ Սյունիքի սահմանային հատվածներից մեկում կատարելու պատրվակով ներթափանցել է Հայաստանի Հանրապետության տարածք՝ խորանալով մի քանի կիլոմետր դեպի Վերիշեն բնակավայր: Ադրբեջանական զինուժի մի քանի հարյուր ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի՝ սույն թվականի մայիսի 13-ին տեղի ունեցած նիստում արձանագրվել է, որ արդեն երկրորդ օրն է՝ Սյունիքի մարզի Սեւ լճի շուրջ եւ մերձակա տարածքներում ճգնաժամային իրավիճակ է:

Ադրբեջանական զինուժի այս գործողություններն անընդունելի են Հայաստանի Հանրապետության համար, դա ակնհայտ ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ, եւ Հայաստանի Հանրապետությունը որեւիցե դեպքում չի հանդուրժի ստեղծված իրավիճակը:

Հաշվի առնելով Ադրբեջանի վարած հակահայկական ռազմատենչ քաղաքականությունը, Ադրբեջանի ղեկավարության կողմից վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ բացահայտ նկրտումները, այդ թվում՝ ուժի կիրառման սպառնալիքներ պարունակող բազմաթիվ հայտարարությունները, ինչպես նաեւ տասնամյակներ շարունակ պետական մակարդակով քարոզվող հայատյացությունը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը խստագույնս դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները եւ փաստում, որ Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ քաղաքականությունը խախտում է ՄԱԿ-ի Կանոնադրությամբ ամրագրված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, որոնք Հայաստանի Հանրապետությանն իրավունք են վերապահում իրականացնելու միջազգային իրավունքով, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ նախատեսված համարժեք գործողություններ:

Ազգային ժողովը, որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմին,

  • հայտարարում է՝ ձեռնարկվելու են վճռական կոշտ գործողություններ Ադրբեջանի ռազմական ագրեսիան կասեցնելու եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը պաշտպանելու նպատակով

  • կոչ է անում միջազգային հանրությանը դատապարտել Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ ուղղված սադրիչ գործողությունները, ուժի գործադրման սպառնալիքներն ու դրանց փաստացի գործադրումը, որոնք սպառնում են տարածաշրջանային փխրուն խաղաղությանը եւ անվտանգությանը»: 

14.05.2021
Ազգային ժողովն արտահերթ նիստ գումարեց
ՀՀ Ազգային ժողովը պատգամավորների նախաձեռնությամբ ՀՀ  Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ մայիսի 14-ին գումարեց Ազգային ժողովի արտահերթ նիստ: Խորհրդարանն Արման Աբովյանի ներկայացմամբ քննարկեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հեղ...

14.05.2021
Մայիսի 14-ին` ժամը 18:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի մայիսի 14-ի ԱԺԽՈ-031-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով` 2021 թ...

14.05.2021
ԱԺ խորհուրդը համաձայնություն տվեց մայիսի 14-ին՝ ժամը 18:00-ին, ԱԺ արտահերթ նիստ գումարելուն
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ մայիսի 14-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: Խորհուրդը համաձայնություն տվեց մայիսի 14-ին՝ ժամը 18:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն: ...

14.05.2021
«Խորհրդարան 1918-1920». Մանրակրկիտ պատրաստություն պառլամենտական ընտրություններին
1919-ի մայիսին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմեց պառլամենտական ընտրությունների ժամանակացույցը: «Մայիս 12 - Ընտրողների ցանկի յայտարարման վերջնական ժամանակը մայիսի 12-ն է. (յօդ. 26). Մայիս 22 - Թեկնածուների ցանկը ներկայացնելու վերջնական ժամանակը մայիսի 22-ն է. (յօդ. 38). Մայիս 29 - Ներկայացւաց ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am